M&A Trends: Գլոբալ միտումներից դեպի Հայաստան

Նախորդ հոդվածներից մեկում մենք անդրադարձ ենք կատարել ընկերությունների միաձուլման և միացման գործարքներին՝ ներկայացնելով այդ գործընթացների իրավական կարգավորումը, անհրաժեշտ թույլտվություններ ստանալու դեպքերը, և այլն։

Նկատի ունենալով համաշխարհային շուկայում ընթացող միաձուլումներն ու միացումները (այսուհետ՝ M&A trends) և դրանց աստիճանաբար աճող միտումները՝ այս հոդվածում կներկայացնենք տեղի ունեցող միաձուլումների և միացումների հիմնական ոլորտները, դրանց իրականացման պատճառները/շարժառիթները` միաժամանակ անդրադառնալով նաև հայկական շուկայում կատարվող կորպորատիվ գործարքներին։ 

Միաձուլումների և միացումների գլոբալ պատկերը

Խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտի մի շարք միջազգային խաղացողներ, ինչպես օրինակ PWC, McKinsey, Deloitte, Morgan Stanley ընկերությունները,  ներկայացրել են M&A ներկայիս իրավիճակը և ապագայի կանխատեսումները։ Մասնավորապես, PWC ընկերությունն իր հրապարակած հոդվածում անդրադարձել է սպասվող փոփոխություններին.

«2024 թվականին M&A շուկան մուտք է գործում նոր փուլ, որը շատ տարբերվում է նախորդներից։ Գործարքի կողմերը կբախվեն ամբողջովին տարբեր պայմանների, և անհրաժեշտ կլինի համապատասխանաբար վերանայել մինչ այս կիրառված կանոնները։ Օրինակ՝ ֆինանսավորման տոկոսադրույքերն ավելի բարձր են համեմատած նախորդ տասնամյակի հետ։ Միևնույն ժամանակ նույն շահութաբերությունն ապահովելու համար գործարք կնքողներից կպահանջվի ստեղծել ավելի մեծ արժեք, քան նախկինում։

Ուստի, մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական անորոշ իրավիճակի պայմաններում առավել բարենպաստ դիրքեր կունենան նրանք, ովքեր ի վիճակի լինելով գնահատելու ռիսկերն ու պլանավորելու տարբեր սցենարներ վստահորեն քայլեր կձեռնարկեն, քան նրանք, ովքեր կսպասեն ավելի որոշակիության»։

Մեր թիմը պատրաստակամ է աջակցել վերակազմակերպման այս տեսակների իրականացման հարցում՝ Ձեզ տրամադրելով համապարփակ իրավաբանական ծառայություններ։

Մասնավորապես՝

  • Ընկերությունների միացման/միաձուլման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում,
  • Ընկերությունների միացման/միաձուլման գործընթացների օրենսդրությանը համապատասխանության գնահատում,
  • Գործարքների վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև համապատասխան մարմիններում հաճախորդի շահերի պաշտպանություն:

Գլոբալիզացիա և միջսահմանային գործարքներ

Բացի այդ, գլոբալիզացիայի ներկայիս տեմպերը հեշտացրել են միջսահմանային կորպորատիվ գործարքները՝ մասնավորապես թույլատրելով ընկերություններին փնտրելու աճի հնարավորություններ իրենց տեղական շուկաներից դուրս։ Ուստի նոր հաճախորդների և եկամտի աղբյուրների հետ մեկտեղ ընկերությունները պետք է պատրաստ լինեն մշակութային տարբերությունների, կանոնակարգերի համապատասխանության և աշխարհաքաղաքական ռիսկերի հետ կապված մարտահրավերներին։

Արհեստական բանականության ազդեցությունը կայուն զարգացման վրա

Միևնույն ժամանակ, բիզնես աշխարհը կտրուկ և պարբերական բնույթի տեղաշարժեր է ապրում՝ սկսած արհեստական բանականության աճից մինչև կայուն զարգացման աճող կարևորությունը և ավելի պահանջկոտ, տեխնոլոգիական հնարավորություններով զինված սպառողների դասի առաջացումը։ Այս պայմաններում տարբեր ոլորտների գործադիր տնօրեններ հայտնում են, որ M&A-ն դարձել է ավելի կարևոր ռազմավարական լծակ, քան երբևէ:

Չնայած նրան, որ նույնիսկ ամենաարդյունավետ M&A ռազմավարությունը միշտ ավելի քիչ նախընտրելի է դիտվել օրգանիկ աճի համեմատ, այնուամենայնիվ վերջինս հետին պլան է մղվում, երբ էական ռազմավարական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջանում, հատկապես, երբ ընկերությունները պետք է արագ հարմարվեն:

Միաձուլումների և միացումների միտումներն ու առավելությունները

Հարկ է նշել, որ М&А-ը լավ հնարավորություն է ընկերությունների համար ամրապնդելու իրենց մրցակցային դիրքը, ընդլայնելու իրենց շուկայական մասնաբաժինը կամ մուտք գործելու նոր աշխարհագրական շուկաներ:

 Աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների ոլորտում հայտնի Deloitte ընկերության կողմից կատարված հարցումների միջոցով ստացված արդյունքները վկայում են հետևյալի մասին. 

Հարցված ընկերությունների ղեկավարների երկու երրորդից ավելին (68%) արձանագրել է 2020 թվականի համաճարակից ի վեր տեղի ունեցած վերակազմավորումներ, իսկ մյուսները նշել են այս պահին ընթացող կամ առաջիկա վեց ամիսների ընթացքում պլանավորվող վերակազմավորումների մասին։ Նման գործընթացներն արդյունք են կորպորատիվ և մասնավոր ներդրողների շրջանում տիրող լավատեսության՝ կապված  M&A շուկայում սպասվող ակտիվության աճի հետ` հաշվի առնելով հետ-համաճարակային «վերականգնողական» շրջանը, և այդ վերակազմավորումները, ըստ էության, նախապատրաստական աշխատանքներ են ուղղված սպասվող M&A գործընթացներին։

Միևնույն ժամանակ շատ ընկերություններ այս հարցի նկատմամբ թարմ մոտեցումներ են ցուցաբերում, մասնավորապես ներառելով Generative AI կամ առաջադեմ տվյալների վերլուծություն իրենց գործարքների իրականացման գործընթացներում:

Հարկ է նշել, որ 2024 թվականին աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական և իրավական նոր դաշտն առավել բարենպաստ միջավայր է ստեղծում M&A շուկայում ակտիվության համար։ Օրինակ՝ շատ երկրներում կառավարությունների քաղաքականությունները՝ ուղեկցված հարկային խթաններով, ուղղված են նպաստելու մաքուր էներգիայի ոլորտում ներդրումների մեծացմանը՝ միաժամանակ հանգեցնելով հանածո վառելիքից հրաժարվելուն և անուղղակիորեն խթանելով գազային և նավթային ընկերությունների համախմբումներին։ 

Հատկանշական է, որ գլոբալ մակարդակում տեղի ունեցող միաձուլումների և միացումների դաշտում առաջատար ոլորտներն են՝ առողջապահությունը, էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները։ Ըստ Morgan Stanley ներդրումային ընկերության մասնագետների կանխատեսումների՝ 2024 թվականին ընկերությունների միաձուլումները և միացումները տեղի կունենան հիմնականում հենց այդ ոլորտներում։ 

Միաձուլումների և միացումների ազդեցությունն առողջապահության ոլորտի վրա

Առողջապահության ոլորտում միաձուլումների և միացումների միտումները հիմնականում պայմանավորված են այս ոլորտում մեծածավալ հետազոտությունների կատարման խիստ անհրաժեշտությամբ։ Հաշվի առնելով բժշկության ոլորտում տեխնոլոգիական նորարարությունների ինտեգրման արագությունը՝ ակնկալվում է, որ 2024 թվականին ականատես կլինենք զգալի աճող նորարարություններով ոլորտներում գործարքների կնքմանը:

Միևնույն ժամանակ դեղագործական և կենսատեխնոլոգիական գործարքների կնքումը կշարունակի կենտրոնանալ ճշգրիտ բժշկության վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ուռուցքաբանությունը և իմունոլոգիան, բայց կանխատեսվում է, որ առավել ուշադրության կարժանանան ավելորդ քաշի դեմ պայքարի և սրտանոթային համակարգի բուժման ոլորտները, որոնք կարելի է ասել՝ հատկապես 2023 թվականին վերածնունդ են ապրել:

Վերափոխումներ էներգետիկայի ոլորտում

Չնայած տեխնոլոգիաների, լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ընկերությունները երկար ժամանակ պահպանում էին որպես ամենաակտիվ գործարքներ կնքող ընկերությունների առաջատար տեղերը, 2023 թվականից սկսած այն փոխանցել է իր այդ դերը էներգետիկայի ոլորտին։ Կանխատեսվում է, որ այս ոլորտի ընկերությունների միջև կորպորատիվ գործարքների տեմպերը 2023 թվականի համեմատ կաճեն՝ հաշվի առնելով այդ ընկերությունների բարձր եկամտաբերությունը և իրենց ներկայությունն այլ ոլորտներում մեծացնելու ձգտումը։

Ի լրումն այդ ամենի, կայուն զարգացման սկզբունքները դարձել են թելադրող գործոն. արդի աշխարհում ներդրողները մեծ կարևորություն են տալիս սոցիալական արդարությանը, հավասարությանը և բազմազանությանը, և դիտում են հասարակական բարիքն ու շահութաբերությունը փոխկապակցված։ Ոսւտի, ակնկալվում է, որ ոլորտի մասնակիցները կշարունակեն փնտրել ուղիներ, որոնց միջոցով նրանք կարող են հետամուտ լինել կայունության նախաձեռնություններին, օպտիմալացնել և կատարելագործել իրենց ESG (environmental, social and governance) հաշվետվությունները։

McKinsey ընկերության խորհրդատուներն առաջարկում են այն կարևոր քայլերը, որոնք ընկերությունները կարող են ձեռնարկել 2024 թվականին գործարքների ալիքին պատրաստվելու համար.

  • Թարմացնել ռազմավարությունը, ներդրումներ կատարել կարողությունների և ակտիվների մեջ, որոնք արդյունավետորեն կհարստացնեն ընկերության պորտֆելը, ինչպես նաև կատարել օտարումները նույն ակտիվությամբ, ինչպես ընկերությունը կատարում է ձեռքբերումները,
  • Փոխել M&A թեմաները` մեղմելու աշխարհաքաղաքական աճող ռիսկերը, օրինակ` շեշտը դնելով տեղայնացման, այլ ոչ թե աշխարհագրական ընդլայնման վրա, թիրախավորելով շուկայի ավելի ուժեղ հեռանկարներ ունեցող հատվածները, ներդրումներ կատարել ուղղահայաց ինտեգրման մեջ և ուժեղացնելով մատակարարման շղթայի ճկունությունը,
  • Սահմանել արժեքի ստեղծման ավելի բարձր նշաձող՝ կապիտալի ավելի բարձր ծախսերը փոխհատուցելու համար,
  • Հետամուտ լինել գործընկերություններին և գործարքների այլընտրանքային մեխանիզմներին, ինչպիսիք են համատեղ ձեռնարկությունները, դաշինքները։

Միաձուլումների և ձեռքբերումների միտումները և տեղական շուկան Հայաստանում

Վերադառնալով Հայաստանում միաձուլումների և միացումների շուկային՝ նախ հարկ է անդրադառնալ Հայաստանում տարածված կորպորատիվ մշակույթին։ Հայաստանում ձեռնարկությունները հիմնականում ստեղծվում և կառավարվում են ընտանեկան, կամ բարեկամական փոխհարաբերությունների հիման վրա, ուստի այս տեսանկյունից Հայաստանյան շուկայում քիչ են միաձուլումների ու միացումների դասական օրինակները։ Նման օրինակները առավելապես տարածված են պետական մասնակցությամբ ընկերությունների, հատկապես առողջապահության կամ կրթական ոլորտի պետական ոչ առևտրային ընկերությունների միջև։ 

Միևնույն ժամանակ, ընկերության կապիտալի ավելացումը, որպես կանոն, կատարվում է նոր բաժնետոմսեր թողարկելու և նոր բաժնետերերի ներգրավման միջոցով։ Ուստի, Հայաստանում ընկերություն ձեռք բերելու առավել տարածված եղանակը բաժնետոմսերի/բաժնեմասերի ձեռքբերման եղանակով իրականացվող գործարքներն են։

Այս համատեքստում հատկանշական են ֆինանսական կազմակերպությունների միջև նախատեսվող գործարքների վերաբերյալ վերջերս շրջանառվող նորությունները։ Մասնավորապես, «Վրաստանի Բանկ»-ը հայտարարել է, որ այժմ գտնվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և նրա ներկայիս բաժնետերերի հետ խորացված քննարկումների մեջ է իր հնարավոր ձեռքբերման վերաբերյալ, որի արդյունքում նախատեսվում է, որ «Վրաստանի Բանկ»-ը կդառնա «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խոշոր բաժնետեր։ Ֆինանսական շուկայում մեկ այլ ձեռքբերման մասին է հայտարարել նաև «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, ըստ որի վերջինս առաջիկա 12 ամիսների ընթացքում ավարտին կհասցնի Հայաստանում ներկայություն ունեցող միակ միջազգային բանկի՝ HSBC Հայաստանի ձեռքբերումը։ 

Միաձուլումների և միացումների միտումներն ու հեռահաղորդակցության ոլորտը

Ձեռքբերման այլ օրինակներ են տեղի ունեցել նաև հեռահաղորդակցության ոլորտում։ Մասնավորապես, 2020 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանները ձեռքբերեցին «Վեոն Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերը, իսկ վերջերս ավարտվեց «ՄՏՍ» ՓԲԸ-ի և կիպրական Fedilco Group Limited ընկերության միջև «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի վաճառքի գործարքը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցած ձեռքբերման նշանակալի օրինակ է ամերիկյան Microchip Technology ընկերության կողմից «Ինսթիգեյթ Կիսահաղորդիչներ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերումը։ 

Մեր թիմը պատրաստակամ է աջակցել վերակազմակերպման այս տեսակների իրականացման հարցում՝ Ձեզ տրամադրելով համապարփակ իրավաբանական ծառայություններ։

Մասնավորապես՝

  • Ընկերությունների միացման/միաձուլման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում,
  • Ընկերությունների միացման/միաձուլման գործընթացների օրենսդրությանը համապատասխանության գնահատում,
  • Գործարքների վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև համապատասխան մարմիններում հաճախորդի շահերի պաշտպանություն:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները