Էլեկտրոնային արդարդատությունը Հայաստանում՝ նպատակն ու կիրառումը

Վերջին տարիներին էլեկտրոնային արդարդատության միասնական համակարգի ներդրումը ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարական նպատակներից է եղել։

Այդ նպատակի իրագործման արդյունքում 2024թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային արդարադատության համակարգ, որը մշակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր նպատակն է եղել ձևավորել միասնական էլեկտրոնային արդարադատության հարթակ, ինչը կապահովի փաստաթղթաշրջանառության թվայնացումը և էլեկտրոնային արդարադատությանը հասանելիությունը։ Համակարգը նպատակ է հետապնդում օպտիմալացնել ՀՀ դատարանների աշխատանքը, որը ինչ որ չափով կկարողանա լուծել ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը:

Սույն հարթակի միջոցով փաստաթղթաշրջանառությունը ամբողջությամբ կատարվելու է էլեկտրոնային եղանակով։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-11-Ն օրենքով սահմանված էլեկտրոնային համակարգը արդեն իսկ գործարկվել է 

Այս հոդվածի շրջանակներում կանդրադառնանք էլեկտրոնային արդարադատության նոր համակարգին (այսուհետ` Համակարգ) առնչվող օրենսդրական առանձնահատկություններին: 

Ովքե՞ր են օգտվելու էլեկտրոնային արդարադատության համակարգից:

2024 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Համակարգի միջոցով` ստորև նշված սուբյեկտների կողմից՝

  • իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները՝ անկախ Համակարգի միջոցով որևէ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց,
  • ֆիզիկական անձինք, որոնք քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել են որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չեն պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին:

Այսինքն, ներկայացուցիչները (ներկայացուցիչ հանդիսացող փաստաբաններից) կարող են դեռևս շարունակել իրենց հայցադիմումները ներկայացնել հին՝ թղթային տարբերակով:

Քանի որ Համակարգ փաստաթուղթ մուտքագրելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն օրենսդիրը այդ նպատակով այս փոփոխությունների համար սահմանել է էլեկտորնային համակարգի նեդրման աստիճական փուլ:

Ի՞նչ է լինելու այն դատական գործերի հետ, որոնք մինչ Համակարգի ներդրումը ներկայացվել էին թղթային տարբերակով: 

Կարևոր է ընդգծել, որ խոսքը վերաբերում է նոր մուտքագրվող հայցադիմումներին, դիմումներին և մյուս դատավարական փաստաթղթերին։ Եթե գործն արդեն ընթացքում է և դրա շրջանակներում, օրինակ՝ միջնորդություն է ներկայացվում, ապա այդ միջնորդությունը պետք է ներկայացնել թղթային տարբերակով, այդ պարագայում էլեկտրոնային տարբերակով մուտքագրելու հնարավորություն դեռևս առկա չէ։

Մեր հմուտ իրավաբանների թիմն արդեն իսկ ունի փորձառություն Համակարգում դատավարական փաստաթղթերի ներկայացման գործում և պատրաստակամ է աջակցելու Ձեզ այս հարցով:

Ո՞ր դատական ատյաններին է վերաբերում Համակարգը: 

Համակարգը կառուցվել է այնպես, որ հնարավորություն տա էլեկտրոնային եղանակով ապահովելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների քաղաքացիական գործերի՝ էլեկտրոնային եղանակով հարուցումը, քննությունը, լուծումը և բողոքարկումը, սակայն այս պահի դրությամբ Համկարգը դեռևս գործարկվել է քաղաքացիական դատավարության շրջանակներում քննվող գործերի համար։

Էլեկտրոնային գործի (կամ դրա մասի) շրջանառությունը տարբեր դատարանների (այդ թվում՝ տարբեր ատյանների դատարանների) միջև կատարվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատարանի աշխատակազմի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով։

Ինչպե՞ս է էլեկտրոնային արդարադատության Համակարգում իրականացվում անձանց մուտքն ու նույնականացումը

Անձնական գրասենյակ մուտք գործելը հնարավոր է nID նույնականացման եղանակով, ինչպես նաև մուտքանունի ու գաղտնաբառի միջոցով։ Երկու եղանակով էլ մուտք գործելու դեպքում իրականացվում է մուտք գործող անձի ամբողջական նույնականացում և հասանելիություն անձնական գրասենյակին։ Անձնական գրասենյակից ամեն առանձին գործով որոշակի գործողություններ կատարելիս՝ անձը կարող է ընտրել դրանք կատարել իր կամ այլ անձի անունից՝ որպես ներկայացուցիչ։

Համակարգում գրանցվելու դեպքում յուրաքանչյուր անձ տեսնում է հետևյալ տեղեկությունները`

  • այն բոլոր գործերի ցանկը, որոնցում նա ունի որևէ կարգավիճակ,
  • յուրաքանչյուր գործով տվյալ անձին տրված կարգավիճակը,
  • տվյալ քաղաքացիական գործը քննող դատարանի անունը,
  • տվյալ քաղաքացիական գործը քննող դատավորը,
  • տվյալ քաղաքացիական գործով ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության մասին տվյալները։

Դատավարական փաստաթղթերի ներկայացման հետ կապված առանձնահատկությունները

Բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն) կազմվում և ներկայացվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով։ Դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են դրանց սկանավորված տարբերակները Համակարգի միջոցով ուղարկելու եղանակով։ Այն դեպքում, երբ դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթուղթը էլեկտրոնային է, այն ներկայացվում է առանց սկանավորման:

Document filing for digital justice

Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են դատարան ներկայացված Համակարգի միջոցով դրանք ուղարկելու պահից։ Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են դատարանի կողմից ստացված իրեն հասանելի դառնալու պահից:

Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթուղթը մի քանի օրինակից ներկայացնելու պարտականությունից։

Դատական ակտի դեմ Համակարգի միջոցով բողոք ներկայացվելու դեպքում բողոք բերող անձն ազատվում է բողոքի օրինակը դատական ակտ կայացրած դատարան ուղարկելու պարտականությունից։

Դատավարական փաստաթղթերի ստորագրման հետ կապված առանձնահատկությունները

Դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողի կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան, և ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողի կողմից։

Այսպիսով, Համակարգն ապահովում է գործողությունների իրականացումից բխող փաստաթղթերի շրջանառությունը՝ հիմք ընդունելով օրենսդրությամբ սահմանված հասկացությունները, գործողությունների իրականացման շղթան և տրամաբանությունը, ինչպես նաև իրականացվել են ներքոնշյալ գործառույթների իրականացումը՝

  • դատավարական ժամկետների հաշվարկման և դրանց մասին իրազեկման հատուկ համակարգ, ինչպես նաև տվյալներն ավտոմատացված գեներացնելու միջոցով դատարանի կողմից կազմվող դատավարական փաստաթղթերի և դրանք հասցեատիրոջն ուղարկելու գործիքակազմ՝
  • համապատասխան անձանց կողմից մուտքագրված տվյալների հիման վրա փաստաթղթերի ինքնաշխատ գեներացումը,
  • փաստաթղթերի ներբեռնումը, վերբեռնումը, ստեղծումը, փոխանցումը, շրջանառությունը, իրավազոր անձանց համար հասանելիությունը, ինրպես նաև՝ համակարգում համապատասխան փաստաթղթերի ձևանմուշների առկայությունը և դրանց օգտագործումը,
  • ստեղծված կամ վերբեռնված փաստաթղթի ստորագրումը՝ էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով,
  • դատական նիստերի արձանագրությունների ձայնագրման և համառոտագրման միջոցով գեներացումը և արխիվացումը՝ համաձայն կիրառելի օրենսդրության,
  • դատարանների և այլ մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվության փոխանակման և հաղորդակցության ապահովումը, այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով հարցումների կատարումը և հարցումների պատասխանների ստացումը, որը իրականացվում է ներքին գործառնությունների և միջգերատեսչական փաստաթղթաշրջանառության ավտոմատացման Mulberry համակարգի միջոցով,
  • օրենսդրությամբ նախատեսված դատավարական փաստաթղթերի ներկայացումը և դատական ակտերի կայացումը,
  • գործերի ինքնաշխատ մակագրումը և ինքնաշխատ բաշխումը դատավորների միջև,
  • տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցներով դատական նիստերի իրականացումը,
  • ինքնաշխատ և ոչ ինքնաշխատ ծանուցումների ուղարկումը համապատասխան անձանց, էլեկտրոնային ծանուցումների պատշաճ իրականացումը։

Բացի էլեկտրոնային արդարադատության համակարգից, մեկ այլ նորամուծություն է Պրոբացիայի ծառայության աշխատանքն ամբողջությամբ թվայնացնող «e-probation» հարթակը, ինչը թույլ է տալիս ինքնաշխատ եղականով գեներացնել պրոբացիայի շահառուին վերաբերող անհրաժեշտ տվյալները: Ներդրվել է նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «e-health» էլեկտրոնային առողջապահության համակարգը: 

Մեր հմուտ իրավաբանների թիմն արդեն իսկ ունի փորձառություն Համակարգում դատավարական փաստաթղթերի ներկայացման գործում և պատրաստակամ է աջակցելու Ձեզ այս հարցով:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները