Անձնական տվյալների պաշտպանություն
Անկախ ձեր ընկերության գործունեության ոլորտից՝ տվյալների պաշտպանությունն ու գաղտնիությունը պետք է մշտապես ներառվեն բիզնեսի օրակարգում:
Կորպորատիվ տվյալների հոսքը և տվյալների միջսահմանային փոխանցումը հանդիսանում են ժամանակակից բիզնես կյանքի անբաժանելի մասը:
Մեր առաքելությունն է բարձրորակ և մատչելի իրավաբանական ծառայություններ մատուցել Հայաստանում գործունեություն ծավալող անհատներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին: Պարտավորվելով մեր հաճախորդներին տրամադրել լավագույն իրավաբանական խորհրդատվությունը՝ նրանց անձնական և գործնական տվյալների գաղտնիությունն ու պաշտպանությունը մեզ համար առաջնային են:
Գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ընկերությունն առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ՝
- Խորհրդատվություն ոլորտը կարգավորող ակտերի վերաբերյալ,
- Ներքին քաղաքականության կամ տվյալների մշակման հետ կապված փաստաթղթերի պատրաստում,
- Իրավաբանական օգնություն անձնական տվյալների պաշտպանության համաձայնագրեր կնքելիս,
- Իրավասու մարմիններում ներկայացուցչություն,
- Աջակցություն դատավարությունների ժամանակ: