Հաշտարարությունը ՀՀ-ում

Հաշտարարությունը ՀՀ-ում վեճերի լուծման ժամանակակից ու արդյունավետ տարբերակ է՝ առանց դատարան դիմելու։ Այն ապահովում է գաղտնի և համագործակցային գործընթաց, որի շրջանակում չեզոք միջնորդը օգնում է կողմերին հասնել արդար և փոխշահավետ համաձայնության։

Կապ մեզ հետ

Ի՞նչ է հաշտարարությունը

Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն: Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերով:

Հաշտարարությունը կարող է իրականացվել վեճի լուծմանը հաշտարար
կամ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ներգրավելու
միջոցով:

  • Ո՞վ է հաշտարարը

    Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով:
    Հաշտարարն իրավունք ունի իր գործունեությունն իրականացնելու ինչպես անհատապես, այնպես էլ մշտապես գործող հաշտարարական հաստատությունում:

  • Ո՞վ է արտոնագրված հաշտարարը

    Արտոնագրված հաշտարար է օրենքով սահմանված կարգով արտոնագրված հաշտարարի որակավորում ստացած և արտոնագրված հաշտարարների ռեեստրում գրանցված ֆիզիկական անձը:
    Արտոնագրված հաշտարարի որակավորում կարող է ստանալ 25 տարին լրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն:

    Հաշտարարությունն աչքի է ընկնում մի շարք
    առանձնահատկություններով՝ կամավորություն, համագործակցություն, ճկունություն, գաղտնիություն, արագություն և ծախսարդյունավետություն։
    Հաշտարարության միջոցով կարելի է կարգավորել գրեթե ցանկացած բնույթի
    և բարդության վեճեր ու տարաձայնություններ։

Էմ Բի Լեգալը ներկայացված է հետևյալ հարթակներում

Ի՞նչ է հաշտարարական գաղտնիքը

Հաշտարարը պարտավոր է պահպանել հաշտարարական գաղտնիքը։
Հաշտարարական գաղտնիք են հաշտարարության ընթացքում
բացահայտված կամ արտահայտած տեղեկությունները, հաշտարարության
բովանդակությունն ու բնույթը: Հաշտարարական գաղտնիքը կարող է
հրապարակվել օրենքով նախատեսված դեպքերում:

Ինչպե՞ս է իրականացվում հաշտարարությունը

Հաշտարարությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
Կողմերի համաձայնությամբ հաշտարարության իրականացման կարգ սահմանված չլինելու դեպքում հաշտարարությունն իրականացվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության, իսկ մշտապես գործող հաշտարարական հաստատության միջոցով հաշտարարություն իրականացնելու դեպքում՝ այդ հաստատության սահմանած կանոններով:

Հաշտարարությամբ վեճերի լուծումը ոչ դատական եղանակ է, երբ կողմերը փոխադարձ համաձայնությամբ՝ անկախ, չեզոք հաշտարարի օգնությամբ, փորձում են լուծել իրենց տարաձայնությունը։

Ո՞ր վեճերը կարող են լուծվել հաշտարարության միջոցով․

Հաշտարարությամբ կարող են լուծվել, մասնավորապես՝

  • Ընտանեկան վեճերը

    Ընտանեկան վեճերը

    Այն դեպքում, երբ ամուսինները որոշում են ամուսնալուծվել և ունեն տարաձայնություններ, օրինակ՝ երեխայի խնամքի, բնակության վայրի, ալիմենտի կամ գույքի բաժանման հարցերում, նման վեճերը կարող են արդյունավետ կերպով լուծվել հաշտարարության միջոցով։ Ի տարբերություն դատական գործընթացի՝ հաշտարարությունը կողմերին հնարավորություն է տալիս խաղաղ մթնոլորտում, փոխադարձ համաձայնությամբ որոշել երեխայի խնամքին առնչվող հարցերը, սահմանել ալիմենտի չափը, բաժանել գույքը և, միևնույն ժամանակ, խուսափել երկարատև դատական ընթացակարգերից ու մեծ ֆինանսական ծախսերից։

  • Աշխատանքային վեճերը

    Աշխատանքային վեճերը

    Աշխատանքային վեճերը սովորաբար ծագում են աշխատողի և գործատուի միջև տարաձայնություններից։ Դրանք կարող են ընդգրկել՝ աշխատավարձի ուշացումը կամ չվճարումը, արձակուրդի չտրամադրումը, սահմանված կարգի խախտմամբ աշխատողին արձակուրդից հետ կանչելը, աշխատանքից ազատելը կամ աշխատողի աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարումը։
    Հաշվի առնելով աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկությունները՝ հաշտարարությունը հադես է գալիս որպես այդ ոլորտի վեճերի լուծման լավագույն եղանակ։ Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ հաշտարարությունն աշխատանքային վեճերը լուծելու ամենաարդյունավետ եղանակն է

  • Ընկերությունների միջև ծագած վեճերը

    Ընկերությունների միջև ծագած վեճերը

    Ձեռնարկատիրական հարաբերությունների իրականացման ընթացքում շատ հաճախ գործընկերների միջև ծագում են վեճեր և հաշտարարի աջակցությամբ կողմերը կառուցողական երկխոսության միջոցով կարող են հասել փոխհամաձայնության՝ չվտանգելով միմյանց միջև առկա գործընկերային հարաբերություները։

  • Գումարի բռնագանձման մեճերը

    Գումարի բռնագանձման մեճերը

    Բիզնես գործարքների կամ քաղաքացիական պայմանագրերի խախտումներից առաջացած վեճերը կարելի է արդյունավետ կերպով լուծել հաշտարարության միջոցով։ Այս գործընթացն ընձեռում է կողմերին հնարավորություն՝ հանգիստ, կառուցողական միջավայրում քննարկելու տարաձայնությունների պատճառները և գտնելու փոխշահավետ լուծումներ՝ խուսափելով երկարատև դատական գործընթացներից։
    Դատական հայց ներկայացնելու փոխարեն կողմերը կարող են դիմել անկախ հաշտարարի, ով կօգնի կողմերին հասկանալու միմյանց դիրքորոշումները, վեր հանել պահանջի ծագման հիմքերը և պայմանավորվել հնարավոր վճարումների ու դրանց կառուցվածքի շուրջ։ Կողմերը կարող են գալ համաձայնության, օրինակ՝ ամբողջ գումարի կամ դրա մասերի վճարման ժամկետների, հերթականությունների կամ այլ եղանակների շուրջ՝ պահպանելով գործարար հարաբերությունները և խուսափելով հավելյալ ծախսերից ու ժամանակի կորուստից։

Լուծեք ձեր վեճը գաղտնի և արդյունավետ, փորձառու միջնորդի աջակցությամբ։

Ի՞նչ է հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը

Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պայմանագրային կամ
ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ
կողմերի միջև կնքված համաձայնությունն է` իրենց միջև առկա կամ
հնարավոր որոշակի վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ:
Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես
պայմանագրում համապատասխան վերապահում (հաշտարարության
վերաբերյալ վերապահում) կատարելու, այնպես էլ առանձին պայմանագրի
(հաշտարարության վերաբերյալ համաձայնագրի) ձևով:
Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր:

Ինչու՞ գործի լուծումը հանձնել հաշտարարին

Հաշտարարության հիմնական առավելությունները.

 

  • Ժամանակի խնայողություն

    Ժամանակի խնայողություն

    Դատական գործերը կարող են տարիներ տևել, մինչդեռ հաշտարարության գործընթացը սովորաբար մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս է տևում: Դատական ժամկետները անհամեմատելիորեն երկար են հաշտարարության գործընթացի հետ համեմատելիս, որը նախաձեռնելուց մինչև ավարտ կարող է տևել ընդամենը մեկ շաբաթ, իսկ հաշտարարության հանդիպումը սովորաբար/կամ միջինում տևում է չորս ժամ։

  • Ծախսերի նվազում

    Ծախսերի նվազում

    Հաշտարարությունը, որպես կանոն, կապված է ավելի քիչ ծախսերի հետ, մինչդեռ դատական վեճի լուծումը կարող է պահանջել մեծ ծախսեր, ներառյալ պետական տուրք, փաստաբանի վարձատրության գումար և այլն։ Վեճերի լուծման գործընթացի տևողությունն ուղղակիորեն ազդում է վերջնարդյունքի և ծախսարդյունավետության վրա

  • Վստահության պահպանում և հարաբերությունների շարունակություն

    Վստահության պահպանում և հարաբերությունների շարունակություն

    Հաշտարարության նպատակը ոչ թե մեկ կողմի հաղթանակն է, այլ փոխընդունելի լուծումը, ինչն օգնում է պահպանել կամ վերականգնել կողմերի միջև փոխադարձ վստահությունը (օրինակ՝ գործարար հարաբերություններում կամ ընտանեկան վեճերում):

  • Գաղտնիություն

    Գաղտնիություն

    Գաղտնիությունը հաշտարարության հիմնաքարերից է։ Ի տարբերություն դատավարության՝ հաշտարարությունը մասնավոր գործընթաց է, և գործընթացի հետ կապված ցանկացած տեղեկատվություն վերաբերում է միայն հաշտարարության կողմերին։

  • Կողմերի վերահսկողական գործառույթ

    Կողմերի վերահսկողական գործառույթ

    Կողմերն իրենք են որոշում հաշտարարի անձը, քննարկման ձևաչափը և վերջնական լուծումը։Հաշտարարությունը ճկուն գործընթաց է և կողմերին հնարավորություն է ընձեռնում մշակել վեճի լուծման սեփական մոտեցումները, ինչպես նաև ամբողջ գործընթացի հանդեպ լայն վերահսկողություն իրականացնել։

    Այսպես, ի տարբերություն դատավարության՝ կողմերը կարող են հաշտարարության գործընթացը հարմարեցնել իրենց ծանրաբեռնվածությանը և գործի հատուկ հանգամանքներին։ Հաշտարարության դեպքում կողմերն են ընտրում իրենց գործով հաշտարարին։ Այս կարևոր առանձնահատկությունը հնարավորություն է տալիս ընտրել մասնագետի, ում մասնագիտական կարողություններին և փորձառությանը կողմերը վստահում են։

  • Իրավական ուժ ունեցող համաձայնություն

    Իրավական ուժ ունեցող համաձայնություն

    Եթե հաշտարարության արդյունքում ձեռք է բերվում համաձայնություն, ապա այն հաստատման համար կարող է ներկայացվել դատարան։ Դատարանի կողմից հաստատվելուց հետո այդ համաձայնությունը դառնում է պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ և կարող է իրականացվել կատարողական թերթի հիման վրա։

Ո՞ր գործերով է պարտադիր նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը

Նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն ամուսնաընտանեկան մի շարք վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է լինելու։

Նախքան դատարան դիմելը հաշտարորությունը պարտադիր է հետևյալ գործերով՝

  • ամուսնալուծություն

    1
  • երեխայի բնակության վայրի որոշում

    2
  • ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձում

    3
  • ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձում

    4
  • ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանում

    5
  • երեխայի հետ շփմանը, դաստիրակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական կրավունքների իրականացում

    6
  • երեխայի տեսակցության կարգի սահմանում,
    ամուսնական պայմանագրի փոփոխում կամ լուծում

    tick

Ավելին, պարտադիր հաշտարարության գործընթացում հնարավոր է ներկայացնել մեկից ավելի պահանջներ։

Այս հնարավորությունը ամրապնդում է ընտանեկան վեճերի կարգավորման կանխարգելիչ և ոչ դատական մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը՝ միաժամանակ նպաստելով արդարադատության մատչելիության բարձրացմանը, դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը և կողմերի նյութական ու ժամանակային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։

Հաշտարարության պարտադիր փուլը խթանում է վեճերի խաղաղ կարգավորմանը՝ ապահովելով կողմերի իրավունքների լիարժեք պաշտպանություն և ընտանեկան հարաբերությունների հնարավորինս մեղմ ու հավասարակշռված կարգավորում։

Ի՞նչ ենք մենք առաջարկում

«ԷՄ ԲԻ ԼԵԳԱԼ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև վեճերի արտադատական ճանապարհով լուծմանն ուղղված իրավական գործողություններ։
Մեր փորձառու իրավաբանների և հաշտարարների թիմը նպատակ ունի ապահովել կողմերի շահերի համադրման լավագույն լուծումը՝ խուսափելով երկարատև դատական գործընթացներից, ինչպես նաև ֆինանսական ու ժամանակային հավելյալ ծախսերից։

Մենք առաջարկում ենք՝

  • Icon

    Հաշտարարական գործընթացի կազմակերպում՝ անկախ, անկողմնակալ հարթակում

  • Security services

    Իրավաբանական փաստաթղթերի մշակման աջակցություն

  • Telecom3

    Մասնագիտական բանակցությունների վարում՝ կողմերի միջև փոխըմբռնման հասնելու նպատակով

Հաշվի առնելով գործընթացի ոչ ֆորմալ բնույթը՝ հաշտարարությունն ապահովում է արագություն, գաղտնիություն և առավել ճկուն մոտեցում՝ կողմերի փոխադարձ համաձայնության հիման վրա:

Մեր ծառայությունները

Հաշտարարությունը ՀՀ-ում

Հաշտարարությունը ՀՀ-ում

Հաշտարարությունը ՀՀ-ում մասնագիտական, գաղտնի և արդյունավետ եղանակ է վեճերի լուծման համար։ Չեզոք միջնորդի աջակցությամբ կողմերը կարող են հասնել փոխշահավետ լուծումների՝ առանց դատարանի սթրեսի և ծախսերի։

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն քրեական գործերով

Դատական ներկայացուցչություն քրեական գործերով

MB Legal-ում մեր փորձառու փաստաբանները ապահովում են ուժեղ և վստահելի դատական ներկայացուցչություն քրեական գործերով։ Անկախ մեղադրանքի տեսակից՝ մենք պաշտպանելու ենք Ձեր իրավունքները դատավարության ընթացքում՝ ապահովելով արդար հանգուցալուծում։

Ավելին Ավելին
Նախաքննության փուլում ներկայացուցչություն

Նախաքննության փուլում ներկայացուցչություն

Նախաքննության փուլում փորձառու պաշտպանություն՝ MB Legal-ից։ Մեր փաստաբանները Հայաստանում ձեզ կտրամադրեն ստրատեգիական խորհրդատվություն և արդյունավետ ներկայացուցչություն մինչ դատական գործընթացի մեկնարկը։

Ավելին Ավելին
Կորպորատիվ իրավունք

Կորպորատիվ իրավունք

Ցանկանու՞մ եք ընկերությունների առուվաճառքին վերաբերող իրավական հարցերում մասնագիտական աջակցություն ստանալ: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի իրավաբաններն իրենց հաճախորդների անունից անցկացնում են տարատեսակ գործնական հանդիպումներ, բանակցություններ և գործարքներ:

Ավելին Ավելին
Քրեական իրավունք և պաշտպանություն

Քրեական իրավունք և պաշտպանություն

«MB Legal»-ի փորձառու փաստաբանները տրամադրում են քրեական գործերով պաշտպանություն՝ Ձեր իրավունքները պաշտպանելու համար։ Անկախ նրանից՝ բախվել եք գողության, խարդախության թե մեկ այլ լուրջ մեղադրանքի, մեր փորձառու փաստաբանները պատրաստ են օգնել Ձեզ իրավական գործընթացում։ Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ անվճար խորհրդատվություն ստանալու համար։

Ավելին Ավելին
Ռելոկացիա

Ռելոկացիա

Արդյոք հնարավո՞ր է, որ բիզնեսի տեղափոխումը Հայաստան լինի հնարավորինս սահուն և առանց ավելորդ սթրեսի: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ պատրաստ է աջակցել արտասահմանյան երկրներում գրանցված ընկերություններին իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստան տեղափոխելու հետ կապված բոլոր հարցերում:

Ավելին Ավելին
ՏՏ իրավունք և ստարտափներ

ՏՏ իրավունք և ստարտափներ

Փնտրու՞մ եք կազմակերպություն, որը կօգնի ձեզ հաղթահարել ՏՏ իրավունքին և ստարտափներին առնչվող խնդիրները: Մեր փորձառու իրավաբանների տարիների փորձն ու հղկված գիտելիքները կօգնեն ձեզ կողմնորոշվել ՏՏ իրավունքի խրթին աշխարհում:

Ավելին Ավելին
ՀՀ Քաղաքացիություն և կացություն

ՀՀ Քաղաքացիություն և կացություն

Հայաստանի քաղաքացիություն և կացության կարգավիճակ ձեռք բերելու, դադարեցնելու կամ երկարաձգելու գործընթացն առաջին հայացքից բավականին բարդ և շփոթեցնող է թվում, այնպես չէ՞: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ իրավաբանները մեծ փորձ ունեն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ֆիզիկական անձանց շահերը պաշտպանելու, կացության կարգավիճակ ստանալու և քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու հարցերում:

Ավելին Ավելին
Կապիտալի շուկա և ներդրումային ֆոնդեր

Կապիտալի շուկա և ներդրումային ֆոնդեր

Ինչպե՞ս ստանալ առավելագույնը հայկական կապիտալի շուկաներից: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի տեղական շուկայի իմացությունն ու իրավաբանների մասնագիտորեն կոփված թիմը կօգնեն ձեզ Հայաստանում միջոցների ներգրավման, ներդրումների և նմանատիպ այլ գործընթացներում:

Ավելին Ավելին
Պայմանագրեր և գործարքներ

Պայմանագրեր և գործարքներ

Որտե՞ղ է կարելի որակյալ իրավաբանական խորհրդատվություն ստանալ պայմանագրերի և գործարքների վերաբերյալ: Դիմե՛ք մեր փորձառու թիմին, եթե փնտրում եք լիակատար մասնագիտական աջակցություն:

Ավելին Ավելին
Հարկային իրավունք

Հարկային իրավունք

Փնտրու՞մ եք հարկման հուսալի և փորձառու խորհրդատու Հայաստանում: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ փորձառու մասնագետների թիմը մշտապես պատրաստ է օգնել ձեզ լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները:

Ավելին Ավելին
Միգրացիա

Միգրացիա

Յուրաքանչյուր մարդու կյանքում միգրացիան կարևոր և պատասխանատու տեղ է զբաղեցնում: Առաջին հայացքից Հայաստանի ժամանակավոր կացության և քաղաքացիության ձեռքբերումը, կասեցումը կամ երկարացումը կարող է բավականին բարդ և շփոթեցնող թվալ:

Ավելին Ավելին
Բնապահպանական իրավունք

Բնապահպանական իրավունք

Շրջակա միջավայրի մասին հոգ տանելը յուրաքանչյուրի համար պետք է լինի առաջին տեղում: Բնապահպանական իրավունքի շրջանակներում մեր ընկերությունը ծառայություններ է տրամադրում այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են կայուն կերպով զարգացնել իրենց բիզնեսը Հայաստանում և նրա սահմաններից դուրս:

Ավելին Ավելին
Առևտրային իրավունք

Առևտրային իրավունք

Առևտրային իրավունքը ներառում է ապրանքների և ծառայությունների գնումն ու վաճառքը կարգավորող բոլոր օրենքները:

Ավելին Ավելին
Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքի նպատակն է աշխատողներին իրազեկել իրանց իրավունքների և պարտականությունների մասին: Նման մոտեցումն ապահովում է գործատու-աշխատող հարաբերությունների ամբողջական վերահսկումը՝ երկու կողմերին պատասխանատվության ենթարկելով իրենց գործողությունների համար:

Ավելին Ավելին
Մտավոր սեփականություն

Մտավոր սեփականություն

Ապրանքային նշանի գրանցումը չափազանց կարևոր է կորպորատիվ ինքնության հաստատման և պահպանման հարցում: Փաստաբանի հետ խորհրդատվությունը կօգնի ճշգրիտ կերպով ներկայացնել գրանցման դիմումը, ինչպես նաև խուսափել ծախսատար սխալներից և ապահովել ամենահուսալի պաշտպանությունը:

Ավելին Ավելին
Սպառողի իրավունք

Սպառողի իրավունք

Սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր ընկերության առաջնահերթությունն է: Սպառողների շահերը կորպորատիվ և անհատական դատավարություններում պաշտպանելու հարցում ընկերության փորձն անգնահատելի է:

Ավելին Ավելին
Սնանկություն

Սնանկություն

Իմանալով, թե որքան դժվար է հաղթահարել պարտքերի արդյունքում ի հայտ եկող ընկճախտն ու անհանգստությունը՝ մենք մշտապես առաջարկում ենք համապարփակ աջակցություն, որը կօգնի ձեզ խուսափել բացասական հետևանքներից և շուտափույթ ոտքի կանգնել:

Ավելին Ավելին
Հակամենաշնորհ և մրցակցություն

Հակամենաշնորհ և մրցակցություն

Մասնագիտական բարձրակարգ խորհրդատվություն ստանալը չափազանց կարևոր է այս ոլորտում: Մեր ընկերությունը հակամենաշնորհային և մրցակցային իրավունքի շրջանակներում առաջարկում է համապարփակ իրավաբանական ծառայություններ:

Ավելին Ավելին
Անձնական տվյալների պաշտպանություն

Անձնական տվյալների պաշտպանություն

Անկախ ձեր ընկերության գործունեության ոլորտից՝ տվյալների պաշտպանությունն ու գաղտնիությունը պետք է մշտապես ներառվեն բիզնեսի օրակարգում:

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն

Դատական ներկայացուցչություն

Դատական ներկայացուցչությունն ու վեճերի լուծումը մշտապես եղել են մեր ընկերության հիմնական մտահոգություններից մեկը: Այս ոլորտը հանդիսանում է մեր հաճախորդների շահերը պաշտպանելու և նրանց անվտանգությունն ապահովելու հիմնական միջոցներից մեկը:

Ավելին Ավելին
Լիցենզիաներ և թույլտվություններ

Լիցենզիաներ և թույլտվություններ

Փաստաթղթերի ձևակերպումը կարող է բարդ և ժամանակատար թվալ, սակայն կարևոր է համապատասխան քայլերի հետևել՝ համոզվելու, որ ընկերությունը օրինական գործունեություն է ծավալում:

Ավելին Ավելին
Վեճերի այլընտրանքային լուծում

Վեճերի այլընտրանքային լուծում

Հայաստանում այլընտրանքային ծառայությունները վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեն, քանի որ ավանդական դատավարությունների համեմատ դրանք վեճերի լուծման ավելի արդյունավետ և ֆինանսապես ձեռնտու եղանակ են:

Ավելին Ավելին
Մաքսային իրավունք

Մաքսային իրավունք

Հաջողությամբ ներկայացնելով հաճախորդների շահերը մաքսային օրենսդրության վերաբերյալ բազմաթիվ վեճերում՝ գործնական և արդյունավետ լուծումներ տրամադրելու և հաճախորդների կարիքները բավարարելու հարցերում մեր ընկերությունն ունի տարիների ապացուցված փորձառություն:

Ավելին Ավելին
Հանրային և վարչական իրավունք

Հանրային և վարչական իրավունք

Հանրային և վարչական իրավունքի շրջանակներում մեր իրավաբանները մասնագիտական բարձրակարգ ծառայություններ են մատուցում անհատներին, ձեռնարկություններին և պետական կառույցներին: Թիմը զգալի փորձ ունի հաճախորդների շահերը ներկայացնելու, ինչպես նաև սահմանադրական իրավունքի և վարչական դատավարությունների հարցերում աջակցություն ցուցաբերելու մեջ:

Ավելին Ավելին