Ինչու է անհրաժեշտ դիմել փաստաբանի
Ճանապարհատրասնպորտային հանցագործությունների յուրահատկությունը կայանում է նրանում, որ վթարում մեղավորության հարցը որոշվում է փորձաքննությամբ։ Ընդ որում՝ փորձաքննություն կատարելիս հաշվի են առնվում բազմաթիվ հանգամանքներ՝ ճանապարհածածկույթը, եղանակային պայմանները, լուսավորությունը, տեսանելիությունը, տրանսպորտային միջոցի արագությունը, խոչընդոտի ի հայտ գալու հանգամանքները, վթարը կանխելու հնարավորությունը, հետիոտնի վարքագիծը և այլն։ Այս ելակետային տվյալները որպես կանոն ստացվում են ցուցմուքներից, ուստի շատ կարևոր է ցուցմունք տալուց առաջ խորհրդակցել փաստաբանի հետ, որպեսզի Ձեր հայտնած տվյալները հետագայում չօգտագործվեն Ձեր դեմ, իսկ փորձաքննություն կատարելիս հաշվի առնվեն բոլոր մանրուքները, որոնցից յուրաքանչյուրը կարող է բեկում մտցնել վթարի առաջացման սխեմայում և, ըստ այդմ, հերքել կամ հաստատել մեղավորությունը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է որպես ապացույց օգտագործել նաև փորձագետի կարծիքները, որոնք վարույթի մասնավոր մասնակիցներին՝ տուժող կամ մեղադրյալ, հնարավորություն են տալիս քննիչի կողմից նշանակված ոչ համոզիչ փորձաքննության եզրակացությունները վիճարկել հատուկ նեղ մասնագիտական հիմնավորումներով։