քրեական իրավունքի հարցերով իրավական կարծիքերի և եզրակացությունների պատրաստում
Offices
Քրեական իրավունքը՝ որպես իրավունքի միասնական համակարգի ինքնուրույն ճյուղ, իրավական այնպիսի նորմերի ամբողջություն է, որոնք սահմանում են թե հանրորեն վտանգավոր որ արարքներն են հանցագործություն և ինչպիսի պատիժներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ են կիրառվում հանցանք կատարած անձանց նկատմամբ, սահմանում են քրեական պատասխանատվության հիմքը, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու կարգն ու պայմանները:
Քրեական իրավունքն իրավունքի դասական ոլորտներից է, որը կարգավորում է հասարակական հարաբերությունները՝ ուղղված հանցավոր ոտնձգություններից անձի, նրա իրավունքների և ազատության, հասարակության և պետության շահերի պաշտպանությանը:
Մեր ընկերության փաստաբաններն իրականացնում են մասնագիտացված գործունեություն քրեական իրավունքի ոլորտում՝ ապահովելով վստահելի և արդյունավետ պաշտպանություն ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության փուլերում։
Մեր փորձառու փաստաբանները ներկայացնում են վստահորդների շահերը քրեական գործերի բոլոր փուլերում՝ սկսած հարցաքննությունից և այլ քննչական գործողություններից մինչև առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում շահերի պաշտպանությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան։
Քրեական վարույթում առկա է երկու հիմնական մասնակցության ձև՝
Երբ մեր քրեական ոլորտի փաստաբանները հանդես են գալիս տուժողի, վկայի կամ վարույթին ներգրավված այլ անձանց անունից՝ ներկայացնելով նրանց իրավունքներն ու օրինական շահերը մինչդատական վարույթում։
Երբ մեր քրեական ոլորտի փաստաբանները հանդես են գալիս մեղադրյալի պաշտպանությամբ՝ ապահովելով նրա իրավունքների և շահերի լիարժեք պաշտպանությունը քրեական դատավարության ամբողջ ընթացքում։
Քրեական վարույթի մինչդատական փուլը որպես կանոն վճռորոշ նշանակություն ունի ողջ քրեական գործընթացի համար։ Մենք պաշտպանում ենք ձեր իրավունքները՝
Մենք պաշտպանում ենք ձեր շահերը՝
Մեր փաստաբաններն իրականացնում են ներկայացուցչություն հետևյալ ոլորտներում՝
Մենք իրականացնում ենք նաև պաշտպանություն իրավաբանական անձանց վերաբերյալ քրեական վարույթներով։
Բացի վերոգրյալից, մեր քրեական փաստաբանները տրամադրում են աջացկություն կորպորատիվ հաճախորդներին, մասնավորապես՝
քրեական իրավունքի հարցերով իրավական կարծիքերի և եզրակացությունների պատրաստում
ընկերության շահերի պաշտպանություն քրեական վարույթի շրջանակներում (որպես տուժող, որպես անուղղակի մեղադրյալ և այլն)
ներկայացուցչություն և խորհրդատվություն ընկերություններում քննչական գործողություններ կատարելու ժամանակ (խուզարկություններ, առգրավումներ և այլն), և համապատասխան որոշումների բողոքարկում
աջակցություն ընկերության ներքին հետաքննություններին, ներառյալ կոռուպցիոն հարցերով
ԷՄ ԲԻ Լեգալը կանգնած է յուրաքանչյուր անձի և կազմակերպության կողքին, երբ խոսքը վերաբերում է քրեական պաշտպանության ամենաբարդ իրավական գործընթացներին։