Պաշտպանություն հարկային և տնտեսական բնույթի հանցագործությունների գործերով

Նպատակ ունենալով պաշտպանել ազատ և մրցակցային տնտեսական շուկան պետության անհարկի միջամտություններից և հնարավորին ապօրինություններից մենք առաջարկում ենք Ձեր շահերի համապարփակ պաշտպանություն քրեական իրավունքի մասնագետներով, կորպորատիվ իրավաբաններով և հաշվապահներով հագեցած թիմի կողմից։

Կապ մեզ հետ

Հարկային և տնտեսական բնույթի հանցագործությունների առանձնահատկությունները

Տնտեսական բնույթի և հարկային հարաբերությունների հետ կապված քրեական գործերն իրենց բնույթով ավելի բարդ են, քանի որ քննության առարկան հանդիսացող փաստերը հիմնականում չեն գտնվում քրեական իրավունքի տիրույթում։ Դրանք որպես կանոն հաշվապահության, ընկերության տարբեր պաշտոնյաների լիազորությունների և պատասխանատվության ոլորտի հետ կապված խնդիրներ են, որոնց վերաբերյալ անգամ քննիչների գիտելիքները չեն բավարարում և անհրաժեշտ է լինում դատահաշվապահական փորձաքննություն նշանակել՝ պետությանը պատճառված վնասը գնահատելու համար։

Նմանատիպ գործերով պաշտպանության մարտավարությունը որպես կանոն պահանջում է լինել պրոակտիվ, լինել ոչ թե արձագանքողի դերում, այլ նախաձեռնողի։ Հիշեք՝ քննության ուղղությունը և ելքը պայմանավորված են նաև Ձեր կողմից տրամադրված փաստաթղթերի և տվյալների վրա, որոնք ելակետային են փորձաքննության համար։

Հենց այս պատճառով էլ մեր բազմակողմ մասնագետներով համալրված թիմը ունակ է լավագույնս ապահովել Ձեր իրավունքների և շահերի պաշտպանությունը՝ յուրաքանչյուր փուլում համակողմանի գնահատելով ռիսկերը և ապահովագրելով Ձեր իսկ կողմից ներկայացված տվյալները Ձեր դեմ չօգտագորվելու վտանգից։

MB Legal-ը ներկայացված է լավագույն վարկանիշային աղյուսակներում

Ստացեք Ձեր գործի վերաբերյալ խորհրդատվություն մեր քրեական գործերով փաստաբաններից։

Տնտեսական և հարկային բնույթի հանցատեսակները

  • Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը (Քրեական օրենսգրքի 281 հոդված)

    Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը (Քրեական օրենսգրքի 281 հոդված)

    Առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց հատուկ թույլտվության կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու ծանուցման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։

  • Անապրանք գործարքները (Քրեական օրենսգրքի 286 հոդված)

    Անապրանք գործարքները (Քրեական օրենսգրքի 286 հոդված)

    Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթուղթ տրամադրելը կամ ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթուղթ կազմելը և ներկայացնելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել։

  • Հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը (Քրեական օրենսգիրք 290 հոդված)

    Հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը (Քրեական օրենսգիրք 290 հոդված)

    Իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ պատասխանատու այլ անձի կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում չներկայացնելը կամ հաշվետվության, հաշվարկի, հայտարարագրի կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթի մեջ խեղաթյուրված տվյալ մտցնելը կամ հարկման օբյեկտը թաքցնելը կամ խաբեության այլ դրսևորումը։

  • Անօրինական գործունեությունը սնանկության ընթացքում (Քրեական օրենսգրքի 287 հոդված)

    Անօրինական գործունեությունը սնանկության ընթացքում (Քրեական օրենսգրքի 287 հոդված)

    Անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի, ֆիզիկական անձի, իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների), իրավաբանական անձի անունից օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալու կամ նրան պարտադիր կատարման ենթակա ցուցում տալու կամ որոշումը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից սնանկության կամ սնանկության հնարավոր կանխատեսման ընթացքում անօրինական գործունեություն ծավալելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին և դրսևորվել է անվճարունակության հատկանիշների առկայության դեպքում։

  • Կանխամտածված սնանկությունը (Քրեական օրենսգրքի 288 հոդված)

    Կանխամտածված սնանկությունը (Քրեական օրենսգրքի 288 հոդված)

    Ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի, իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների), իրավաբանական անձի անունից օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալու կամ նրան պարտադիր կատարման ենթակա ցուցում տալու կամ որոշումը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից սեփականությամբ տվյալ ֆիզիկական անձին, անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին պատկանող գույքը ոչնչացնելու, ակնհայտ կեղծ կամ շինծու գործարքներ կնքելու կամ այլ եղանակով անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձի շահերից ելնելով, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։

  • Իրական շահառուների վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելը կամ թաքցնելը (Քրեական օրենսգրքի 294 հոդված)

    Իրական շահառուների վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելը կամ թաքցնելը (Քրեական օրենսգրքի 294 հոդված)

    Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը։

Հաճախ տրվող հարցեր

  • 1. Ո՞վ է տնտեսական և հարկային բնույթի հանցագործությունների սուբյեկտը՝ ընկերությունը թե անձը։

    Քրեական պատասխանատվության առաջնային սուբյեկտը իրավաբանական անձի ղեկավարն է կամ համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձը։ Իրավաբանական անձի համար քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն ֆիզիկական անձի դատապարտումից հետո, եթե կան այդպիսի հիմքեր։

  • 2. Եթե իրավաբանական անձը տուգանվել է հարկային օրենսգրքով, կարո՞ղ է ենթարկվել նաև քրեական պատասխանատվության։

    Այո կարող է։ Հարկային օրենսգրքով պատասխանատվությունը վերաբերում է միայն իրավաբանական անձին, իսկ դրան զուգահեռ իրականացվող վարչական կամ քրեական վարույթն արդեն ղեկավարի վերաբերյալ է։

Մեր Ծառայությունները

Էքստրադիցիա

Էքստրադիցիա

MB Legal предоставляет профессиональную юридическую помощь тем, кто столкнулся с запросами о экстрадиции. Наши адвокаты по экстрадиции помогут защитить ваши права и обеспечить справедливый процесс.

Ավելին Ավելին
Կիբեռհանցագործություններ

Կիբեռհանցագործություններ

Մեղադրվում եք կիբեռհանցագործության մեջ։ MB Legal-ը տրամադրում է պրոֆեսիոնալ փաստաբանական պաշտպանություն կիբեռհանցագործությունների համար։

Ավելին Ավելին
Կոռուպցիոն հանցագործություններով պաշտպանություն

Կոռուպցիոն հանցագործություններով պաշտպանություն

MB Legal-ը տրամադրում է մասնագիտական պաշտպանություն կոռուպցիայի դեպքերում՝ կաշառք, խլում, և պաշտոնական դիրքի չարաշահում։ Կապ հաստատեք մեր կոռուպցիայի փաստաբանների հետ։

Ավելին Ավելին
Մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններով պաշտպանություն

Մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններով պաշտպանություն

Իրավաբանական պաշտպանություն կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններով։ MB Legal-ը պաշտպանում է ձեր իրավունքները՝ անկախ նրանից՝ դուք տուժող եք, թե մեղադրյալ։

Ավելին Ավելին
Ճանապարհատրանսպորտային հանցագործություններով պաշտպանություն

Ճանապարհատրանսպորտային հանցագործություններով պաշտպանություն

Իրավաբանական օգնություն ճանապարհատրանսպորտային հանցագործությունների գործերով։ MB Legal-փորձառու փաստաբանները պաշտպանում են ձեր իրավունքները ծանր վթարներից հետո հարուցված քրեական գործերում։

Ավելին Ավելին
Հարկային և տնտեսական բնույթի հանցագործություններով պաշտպանություն

Հարկային և տնտեսական բնույթի հանցագործություններով պաշտպանություն

Իրավաբանական պաշտպանություն հարկային և տնտեսական բնույթի բարդ հանցագործությունների գործերով։ Մեր թիմը միավորում է քրեական պաշտպանությունը, կորպորատիվ իրավունքը և ֆինանսատնտեսական փորձաքննությունը՝ ձեր շահերը պաշտպանելու համար։

Ավելին Ավելին
Փողերի լվացման գործերով պաշտպանություն

Փողերի լվացման գործերով պաշտպանություն

Մեր փորձառու փաստաբանները տրամադրում են մասնագիտական պաշտպանություն փողերի լվացման գործերով, երաշխավորելով ձեր իրավունքների պաշտպանությունը։

Ավելին Ավելին
Իրավաբանական եզրակացություն

Իրավաբանական եզրակացություն

Ստացեք իրավաբանական եզրակացություն՝ ձեր գործի հստակ և իրավաչափ լուծման համար։ Մեր փորձառու փաստաբաններն ու իրավաբանները պատրաստ են աջակցել։

Ավելին Ավելին
Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններով պաշտպանություն

Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններով պաշտպանություն

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության մեղադրանքները լուրջ հետևանքներ ունեն։ Մեր փորձառու իրավաբանների թիմը ձեզ կառաջարկի հիմնավորված և ռազմավարական պաշտպանություն՝ ապօրինի խուզարկությունների, թույլ ապացույցների և դատավարական խախտումների դեմ։

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն հարկային գործերով

Դատական ներկայացուցչություն հարկային գործերով

ԷՄ ԲԻ ԼԵԳԱԼ-ը առաջարկում է մասնագիտական դատական ներկայացուցչություն հարկային գործերով՝ վարչական և դատական բոլոր փուլերում՝ բիզնեսների և անհատների համար։

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն աշխատանքային վեճերով

Դատական ներկայացուցչություն աշխատանքային վեճերով

ԷՄ ԲԻ ԼԵԳԱԼ իրավաբանական ընկերությունը տրամադրում է բարձրակարգ դատական ներկայացուցչություն աշխատանքային վեճերով՝ աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանությամբ բոլոր փուլերում, ներառյալ՝ առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն ընտանեկան գործերով

Դատական ներկայացուցչություն ընտանեկան գործերով

ԷՄ ԲԻ ԼԵԳԱԼ-ը տրամադրում է փորձառու իրավաբանական աջակցություն ընտանեկան վեճերի կարգավորման համար:

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն կորպորատիվ վեճերով

Դատական ներկայացուցչություն կորպորատիվ վեճերով

ԷՄ ԲԻ ԼԵԳԱԼ-ը տրամադրում է փորձառու իրավաբանական աջակցություն կորպորատիվ վեճերի կարգավորման համար:

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն պայմանագրային վեճերով

Դատական ներկայացուցչություն պայմանագրային վեճերով

ԷՄ ԲԻ ԼԵԳԱԼ-ը տրամադրում է փորձառու իրավաբանական աջակցություն պայմանագրային վեճերի կարգավորման համար:

Ավելին Ավելին
Հաշտարարությունը ՀՀ-ում

Հաշտարարությունը ՀՀ-ում

Հաշտարարությունը ՀՀ-ում մասնագիտական, գաղտնի և արդյունավետ եղանակ է վեճերի լուծման համար։ Չեզոք միջնորդի աջակցությամբ կողմերը կարող են հասնել փոխշահավետ լուծումների՝ առանց դատարանի սթրեսի և ծախսերի։

Ավելին Ավելին
Կորպորատիվ իրավունք

Կորպորատիվ իրավունք

Ցանկանու՞մ եք ընկերությունների առուվաճառքին վերաբերող իրավական հարցերում մասնագիտական աջակցություն ստանալ: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի իրավաբաններն իրենց հաճախորդների անունից անցկացնում են տարատեսակ գործնական հանդիպումներ, բանակցություններ և գործարքներ:

Ավելին Ավելին
Նախաքննության փուլում ներկայացուցչություն

Նախաքննության փուլում ներկայացուցչություն

Նախաքննության փուլում փորձառու պաշտպանություն՝ MB Legal-ից։ Մեր փաստաբանները Հայաստանում ձեզ կտրամադրեն ստրատեգիական խորհրդատվություն և արդյունավետ ներկայացուցչություն մինչ դատական գործընթացի մեկնարկը։

Ավելին Ավելին
Ռելոկացիա

Ռելոկացիա

Արդյոք հնարավո՞ր է, որ բիզնեսի տեղափոխումը Հայաստան լինի հնարավորինս սահուն և առանց ավելորդ սթրեսի: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ պատրաստ է աջակցել արտասահմանյան երկրներում գրանցված ընկերություններին իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստան տեղափոխելու հետ կապված բոլոր հարցերում:

Ավելին Ավելին
Քրեական իրավունք և պաշտպանություն

Քրեական իրավունք և պաշտպանություն

«MB Legal»-ի փորձառու փաստաբանները տրամադրում են քրեական գործերով պաշտպանություն՝ Ձեր իրավունքները պաշտպանելու համար։ Անկախ նրանից՝ բախվել եք գողության, խարդախության թե մեկ այլ լուրջ մեղադրանքի, մեր փորձառու փաստաբանները պատրաստ են օգնել Ձեզ իրավական գործընթացում։ Կապ հաստատեք մեզ հետ այսօր՝ անվճար խորհրդատվություն ստանալու համար։

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն քրեական գործերով

Դատական ներկայացուցչություն քրեական գործերով

MB Legal-ում մեր փորձառու փաստաբանները ապահովում են ուժեղ և վստահելի դատական ներկայացուցչություն քրեական գործերով։ Անկախ մեղադրանքի տեսակից՝ մենք պաշտպանելու ենք Ձեր իրավունքները դատավարության ընթացքում՝ ապահովելով արդար հանգուցալուծում։

Ավելին Ավելին
ՏՏ իրավունք և ստարտափներ

ՏՏ իրավունք և ստարտափներ

Փնտրու՞մ եք կազմակերպություն, որը կօգնի ձեզ հաղթահարել ՏՏ իրավունքին և ստարտափներին առնչվող խնդիրները: Մեր փորձառու իրավաբանների տարիների փորձն ու հղկված գիտելիքները կօգնեն ձեզ կողմնորոշվել ՏՏ իրավունքի խրթին աշխարհում:

Ավելին Ավելին
ՀՀ Քաղաքացիություն և կացություն

ՀՀ Քաղաքացիություն և կացություն

Հայաստանի քաղաքացիություն և կացության կարգավիճակ ձեռք բերելու, դադարեցնելու կամ երկարաձգելու գործընթացն առաջին հայացքից բավականին բարդ և շփոթեցնող է թվում, այնպես չէ՞: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ իրավաբանները մեծ փորձ ունեն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ֆիզիկական անձանց շահերը պաշտպանելու, կացության կարգավիճակ ստանալու և քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու հարցերում:

Ավելին Ավելին
Կապիտալի շուկա և ներդրումային ֆոնդեր

Կապիտալի շուկա և ներդրումային ֆոնդեր

Ինչպե՞ս ստանալ առավելագույնը հայկական կապիտալի շուկաներից: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի տեղական շուկայի իմացությունն ու իրավաբանների մասնագիտորեն կոփված թիմը կօգնեն ձեզ Հայաստանում միջոցների ներգրավման, ներդրումների և նմանատիպ այլ գործընթացներում:

Ավելին Ավելին
Պայմանագրեր և գործարքներ

Պայմանագրեր և գործարքներ

Որտե՞ղ է կարելի որակյալ իրավաբանական խորհրդատվություն ստանալ պայմանագրերի և գործարքների վերաբերյալ: Դիմե՛ք մեր փորձառու թիմին, եթե փնտրում եք լիակատար մասնագիտական աջակցություն:

Ավելին Ավելին
Հարկային իրավունք

Հարկային իրավունք

Փնտրու՞մ եք հարկման հուսալի և փորձառու խորհրդատու Հայաստանում: «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ փորձառու մասնագետների թիմը մշտապես պատրաստ է օգնել ձեզ լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները:

Ավելին Ավելին
Միգրացիա

Միգրացիա

Յուրաքանչյուր մարդու կյանքում միգրացիան կարևոր և պատասխանատու տեղ է զբաղեցնում: Առաջին հայացքից Հայաստանի ժամանակավոր կացության և քաղաքացիության ձեռքբերումը, կասեցումը կամ երկարացումը կարող է բավականին բարդ և շփոթեցնող թվալ:

Ավելին Ավելին
Բնապահպանական իրավունք

Բնապահպանական իրավունք

Շրջակա միջավայրի մասին հոգ տանելը յուրաքանչյուրի համար պետք է լինի առաջին տեղում: Բնապահպանական իրավունքի շրջանակներում մեր ընկերությունը ծառայություններ է տրամադրում այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են կայուն կերպով զարգացնել իրենց բիզնեսը Հայաստանում և նրա սահմաններից դուրս:

Ավելին Ավելին
Առևտրային իրավունք

Առևտրային իրավունք

Առևտրային իրավունքը ներառում է ապրանքների և ծառայությունների գնումն ու վաճառքը կարգավորող բոլոր օրենքները:

Ավելին Ավելին
Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքի նպատակն է աշխատողներին իրազեկել իրանց իրավունքների և պարտականությունների մասին: Նման մոտեցումն ապահովում է գործատու-աշխատող հարաբերությունների ամբողջական վերահսկումը՝ երկու կողմերին պատասխանատվության ենթարկելով իրենց գործողությունների համար:

Ավելին Ավելին
Սպառողի իրավունք

Սպառողի իրավունք

Սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր ընկերության առաջնահերթությունն է: Սպառողների շահերը կորպորատիվ և անհատական դատավարություններում պաշտպանելու հարցում ընկերության փորձն անգնահատելի է:

Ավելին Ավելին
Մտավոր սեփականություն

Մտավոր սեփականություն

Ապրանքային նշանի գրանցումը չափազանց կարևոր է կորպորատիվ ինքնության հաստատման և պահպանման հարցում: Փաստաբանի հետ խորհրդատվությունը կօգնի ճշգրիտ կերպով ներկայացնել գրանցման դիմումը, ինչպես նաև խուսափել ծախսատար սխալներից և ապահովել ամենահուսալի պաշտպանությունը:

Ավելին Ավելին
Սնանկություն

Սնանկություն

Իմանալով, թե որքան դժվար է հաղթահարել պարտքերի արդյունքում ի հայտ եկող ընկճախտն ու անհանգստությունը՝ մենք մշտապես առաջարկում ենք համապարփակ աջակցություն, որը կօգնի ձեզ խուսափել բացասական հետևանքներից և շուտափույթ ոտքի կանգնել:

Ավելին Ավելին
Հակամենաշնորհ և մրցակցություն

Հակամենաշնորհ և մրցակցություն

Մասնագիտական բարձրակարգ խորհրդատվություն ստանալը չափազանց կարևոր է այս ոլորտում: Մեր ընկերությունը հակամենաշնորհային և մրցակցային իրավունքի շրջանակներում առաջարկում է համապարփակ իրավաբանական ծառայություններ:

Ավելին Ավելին
Անձնական տվյալների պաշտպանություն

Անձնական տվյալների պաշտպանություն

Անկախ ձեր ընկերության գործունեության ոլորտից՝ տվյալների պաշտպանությունն ու գաղտնիությունը պետք է մշտապես ներառվեն բիզնեսի օրակարգում:

Ավելին Ավելին
Դատական ներկայացուցչություն

Դատական ներկայացուցչություն

Դատական ներկայացուցչությունն ու վեճերի լուծումը մշտապես եղել են մեր ընկերության հիմնական մտահոգություններից մեկը: Այս ոլորտը հանդիսանում է մեր հաճախորդների շահերը պաշտպանելու և նրանց անվտանգությունն ապահովելու հիմնական միջոցներից մեկը:

Ավելին Ավելին
Լիցենզիաներ և թույլտվություններ

Լիցենզիաներ և թույլտվություններ

Փաստաթղթերի ձևակերպումը կարող է բարդ և ժամանակատար թվալ, սակայն կարևոր է համապատասխան քայլերի հետևել՝ համոզվելու, որ ընկերությունը օրինական գործունեություն է ծավալում:

Ավելին Ավելին
Վեճերի այլընտրանքային լուծում

Վեճերի այլընտրանքային լուծում

Հայաստանում այլընտրանքային ծառայությունները վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեն, քանի որ ավանդական դատավարությունների համեմատ դրանք վեճերի լուծման ավելի արդյունավետ և ֆինանսապես ձեռնտու եղանակ են:

Ավելին Ավելին
Մաքսային իրավունք

Մաքսային իրավունք

Հաջողությամբ ներկայացնելով հաճախորդների շահերը մաքսային օրենսդրության վերաբերյալ բազմաթիվ վեճերում՝ գործնական և արդյունավետ լուծումներ տրամադրելու և հաճախորդների կարիքները բավարարելու հարցերում մեր ընկերությունն ունի տարիների ապացուցված փորձառություն:

Ավելին Ավելին
Հանրային և վարչական իրավունք

Հանրային և վարչական իրավունք

Հանրային և վարչական իրավունքի շրջանակներում մեր իրավաբանները մասնագիտական բարձրակարգ ծառայություններ են մատուցում անհատներին, ձեռնարկություններին և պետական կառույցներին: Թիմը զգալի փորձ ունի հաճախորդների շահերը ներկայացնելու, ինչպես նաև սահմանադրական իրավունքի և վարչական դատավարությունների հարցերում աջակցություն ցուցաբերելու մեջ:

Ավելին Ավելին