Դատական ներկայացուցչություն քրեական գործերով

Քրեական գործի դատական քննությունը հանդիսանում է  վարույթի վճռորոշ  փուլը։ Դատաքննության ընթացքում գնահատվում է մեղադրանքի հիմնավորվածությունը, ապացույցների թույլատրելիությունը, ինչպես նաև որոշվում է անձի ճակատագիրը՝ արդարացման կամ դատապարտման տեսքով։

Մեր ընկերության փորձառու փաստաբանները տրամադրում են համակողմանի աջակցություն և մասնագիտական բարձր մակարդակով դատական ներկայացուցչություն բոլոր փուլերում։ Մենք պաշտպանում ենք մեր վստահորդների իրավունքները և շահերը՝ առաջնորդվելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, ՀՀ օրենքներով, ինչպես նաև Փաստաբանական պալատի կանոնադրությամբ և վարքագծի կանոնագրքով։

Ստանալ գնառաջարկ

Քրեական վարույթում առկա է երկու հիմնական մասնակցության ձև

Ներկայացուցչություն

Երբ մեր քրեական ոլորտի փաստաբանները հանդես են գալիս տուժողի, վկայի կամ վարույթին ներգրավված այլ անձանց անունից՝ ներկայացնելով նրանց իրավունքներն ու օրինական շահերը

Պաշտպանություն

Երբ մեր քրեական ոլորտի փաստաբանները հանդես են գալիս ձերբակալվածի կամ մեղադրյալի պաշտպանությամբ՝ ապահովելով նրանց իրավունքների և շահերի լիարժեք պաշտպանությունը քրեական դատավարության ամբողջ ընթացքում

Մեր ծառայությունները

Մեղադրյալի և ձերբակալվածի պաշտպանություն

  • insurance legal services

    Պաշտպանական ռազմավարության մշակում՝ դատավարության ընթացքում ճշգրիտ կողմնորոշման համար

  • real estate

    Ապացուցման ծավալի ճշգրտում մեղադրողի կողմից ներկայացված ապացույցների տարածական մեկնաբանությունից խուսափելու համար

  • Alternative

    Գործով ներկայացված բոլոր ապացույցների քննություն, դրանց թույլատրելիության, արժանահավատության և վերաբերելիության գնահատում՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ չափանիշների համաձայն

  • Telecom3

    Դատաքննության բոլոր փուլերում անմիջական մասնակցություն՝ դիրքորոշումների, միջնորդությունների, բողոքների և հարցումների միջոցով

  • Banking3

    Դատարանի կողմից թույլ տրված դատավարական խախտումների արձանագրում հետագայում  այդ հիմքով դատական ակտի բողոքարկում

  • real estate

    Անհիմն մեղադրանքի մերժման կամ մեղմման ուղղությամբ աշխատանք

  • File security

    Արարքի իրավական գնահատականի փոփոխման վերաբերյալ դիրքորոշումների ներկայացում

Պաշտպանեք Ձեր իրավունքները դատարանում: Ստացեք փորձառու փաստաբանի աջակցությունից այսօր

Եթե դուք կամ ձեր ընկերությունը ներգրավված է քրեական գործում՝ որպես մեղադրյալ, տուժող, վկա կամ այլ կարգավիճակով, MB Legal-ի փորձառու փաստաբանները պատրաստ են պաշտպանել ձեր շահերը՝ հավատարիմ մնալով օրենքի գերակայությանն ու մասնագիտական էթիկայի սկզբունքներին։

  • Տուժողի, վկայի և վարույթին ներգրավված այլ անձի ներկայացուցչություն մինչդատական վարույթում

    • Տուժողի իրավունքների և շահերի լիարժեք պաշտպանություն դատական քննության ողջ ընթացքում
    • Հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցման նպատակով  գույքային հայցի ներկայացում
    • Դատական նիստերի ակտիվ մասնակցություն՝ տուժողի շահերը ներկայացնելու, դիրքորոշումներ հայտնելու և ապացույցներ ներկայացնելու միջոցով
    • Մասնավոր մեղադրանքի գործերով քրեական հայցերի ներկայացում, ապացույցների հավաքագրում
    • Մասնավոր մեղադրանքի պաշտպանություն դատարանում
  • Վկայի շահերի պաշտպանություն

    • Վկաների իրավական ուղեկցում դատաքննության ընթացքում՝ պաշտպանելով նրանց իրավունքները հնարավոր ճնշումներից կամ անօրինական հարցաքննությունից
    • Ցուցմունք տալու կարգի պարզաբանում և նախապատրաստություն հարցաքննությանը
  • Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում ներկայացուցչություն ընդհանուր, հատուկ և բացառիկ վերանայման վարույթներով

    • ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում որոշումների բողոքարկում՝ օրենքի խախտման, ապացույցների անօրինական օգտագործման, պատժի անարդարության կամ անաչառ դատաքննության խախտման հիմքերով
    • ՀՀ Վճռաբեկ դատարան բողոքարկման գործընթացի ամբողջական իրականացում՝ իրավական եզրակացություններ, փաստաթղթերի պատրաստում և ներկայացում
  • Իրավական աջակցություն իրավաբանական անձանց

    • Իրավաբանական անձանց շահերի ներկայացուցչություն քրեական դատավարության ընթացքում՝ որպես տուժող, անուղղակի մեղադրյալ կամ այլ կարգավիճակ ունեցող կողմ
    • Իրավաբանական անձանց պաշտպանություն խուզարկությունների, առգրավումների կամ այլ քննչական գործողությունների ժամանակ
    • Օրինականության վերահսկման նպատակով դատարան դիմելու և համապատասխան որոշումների բողոքարկման ծառայություններ

Եթե դուք կամ ձեր ընկերությունը ներգրավված եք քրեական գործով որպես մեղադրյալ, տուժող, վկա կամ այլ կարգավիճակով անձ, մեր փաստաբանների թիմը պատրաստ է պաշտպանել ձեր շահերը՝ անշեղորեն առաջնորդվելով իրավունքի գերակայության և մասնագիտական էթիկայի սկզբունքներով։