Offices

Կրտսեր իրավաբան
Նաիրա Սահակյանը թիմին միացել է 2026 թվականի հունվարին՝ որպես կրտսեր իրավաբան։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։
Իր պրակտիկ հմտությունները որպես իրավաբան Նաիրան ձևավորել է դեռ ուսանողական տարիներին՝ արժեքավոր փորձ ձեռք բերելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում և ՀՀ Արդարադատության նախարարությունում։ Միաժամանակ նա ակտիվորեն ներգրավված է եղել կամավորական գործունեության մեջ՝ հանդիսանալով մի շարք հեղինակավոր ՀԿ-ների անդամ։ Վերջիններիս ծրագրերի շրջանակում նա զարգացրել է իր կազմակերպչական և հանրային խոսքի հմտությունները։ Բացի այդ, անգլերեն լեզվի մասնագետի փորձը Նաիրային հնարավորություն է տվել մշտապես և ամենուր ապահովել միջազգային արդյունավետ հաղորդակցություն։
Նաիրայի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են մտավոր սեփականության իրավունքը, աշխատանքային և ընտանեկան իրավունքները, ինչպես նաև արբիտրաժը։
Արբիտրաժի ոլորտում խորացված և գործնական գիտելիքներ նա ձեռք է բերել` մասնակցելով «Արբիտրաժի ամառային դպրոց 2025»-ին՝ Երևանում, ինչպես նաև “Winter cohort 2026”-ին՝ Ռավեննայում։
«ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի թիմին միանալով Նաիրան նպատակ ունի շարունակաբար զարգացնել իր վերլուծական մտածողությունը, ինչն անհրաժեշտ է ժամանակակից իրավաբանին՝ իրավական խնդիրները բազմակողմանի գնահատելու ինչպես նաև