Offices

Ֆինանսական և Օպերացիոն Մենեջեր
Մարյամ Բաբայանը ավարտել է Հայաստանում ֆրանսիական և Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանները՝ «Տնտեսագիտություն և առևտրային համակարգեր» մասնագիտությամբ։ Ուսումն ավարտելուց հետո նա ձևավորել է փորձ ֆինանսների, հաշվապահության, օպերացիոն կառավարման և տվյալահեն գործընթացների ավտոմատացման ոլորտներում։ Մինչև MB Legal-ին միանալը Մարիամը աշխատել է որպես Վերլուծաբան և Ավագ Ֆինանսական Վերլուծաբան առաջատար AI հաշվետվական և ավտոմատացման ընկերությունում, որտեղ զբաղվել է ֆինանսական հաշվետվություններով, տարբերությունների վերլուծությամբ, գործընթացների ավտոմատացմամբ և միջբաժանմունքային օպերացիոն աջակցությամբ։
MB Legal-ում Մարիամը ղեկավարում է ընկերության ֆինանսական հոսքերը՝ բյուջետավորում, հաշվետվություն, ինվոյսավորում, տվյալների վերլուծություն, ինչպես նաև ապահովում է ներքին աշխատանքների հստակ և համակարգված իրականացումը։ Նրա նպատակը MB Legal-ի կայուն զարգացմանն աջակցելն է՝ ապահովելով ճշգրիտ ֆինանսական վերլուծություն, արդյունավետ օպերացիոն կառավարում և բարձրակարգ կազմակերպչական գործընթացներ։