Offices
Քրեական իրավունքի գործերով ղեկավար
Արտաշես Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է, որտեղ ստացել է իրավագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճան քրեական իրավունք և դատավարություն մասնագիտացմամբ, ՀՀ փաստաբանական պալատի կողմից արտոնագրված փաստաբան։
2016-2021թթ․-ին Արտաշես Հովհաննիսյանը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում որպես քննիչ, որտեղ մասնակցել է հանրապետության մասշտաբով մի շարք հնչեղ գործերի քննությանը, ինչպես նաև համագործակցել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ անդրազգային հանցագործությունների քննության շրջանակներում։ Լինելով մասնագիտացված փողերի լվացման և ապօրինի թմրաշրջանառության գործերով՝ Արտաշես Հովհաննիսյանը մասնակցել է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից (DEA, FBI, Departpent of Homeland Security) կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, այդ թվում՝ 2020թ․-ին Բուդապեշտի Միջազգային իրավապահ ակադեմիայում (International Law Enforcement Academy) կայացած ապօրինի թմրաշրջանառության հետ կապված հանցագործությունների քննության վերաբերյալ վերապատրաստման ծրագրին։
2022թ․-ից սկսած Արտաշես Հովհաննիսյանը իր մասնագիտական գործունեությունը շարունակում է որպես փաստաբան՝ քրեական իրավունքի ոլորտում իր հարուստ պրակտիկ փորձը և գիտելիքները ծառայեցնելով մեր վստահորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը։