Իրավաբանական Բառարան

Կորպորատիվ իրավունք

Հիմնադրման պայմանագիր – Հայաստանում ընկերության հիմնական կազմակերպական կառուցվածքը և ընդհանուր պայմանները հաստատող համաձայնագիր։

Կանոնադրություն – Փաստաթուղթ, որը սահմանում է Հայաստանում գործող ընկերության կառավարման համակարգը և կորպորատիվ կառուցվածքը։

Կանոնադրական կապիտալ – կապիտալի ընդհանուր գումարը, որն ամբողջությամբ վճարված և գրանցված է հայկական ընկերություններին ներկայացվող պահանջներին համապատասխան։

Բաժնետերերի ռեեստր – պաշտոնական գրանցամատյան, որը վարվում է հայկական ընկերությունների կողմից: Փաստաթուղթը պարունակում է տեղեկատվություն ընկերության բոլոր բաժնետերերի մասին:

Ընդհանուր ժողով – Ընկերության բարձրագույն կառավարման մարմինը Հայաստանում, որը պատասխանատու է հիմնական որոշումների կայացման համար:

Տնօրենների խորհուրդ Հայկական որոշ ընկերությունների կազմի մեջ մտնող կառավարման մարմին, որը պատասխանատու է գործադիր մարմնի վերահսկման և վերջինիս խորհրդատվության տրամադման համար:

Տարեկան ֆինանսական հաշվետվություններՊահանջվող տարեկան հաշվետվություններ, որոնք մանրամասնում են ընկերության ֆինանսական գործունեությունը և կարգավիճակը՝ համաձայն Հայաստանի կորպորատիվ օրենսդրության:

 

Աշխատանքային օրենսդրություն

Անհատական աշխատանքային պայմանագիր – Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային պայմանագիր, որը ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ սահմանում է աշխատանքի պայմանները։

Կոլեկտիվ պայմանագիրգործատուի և աշխատողների կոլեկտիվի միջև աշխատանքի պայմանների վերաբերյալ համաձայնություն։

Աշխատանքային վեճ – Գործատուների և աշխատողների, ինչպես նաև աշխատողների միջև տարաձայնություն, որը լուծվում է Հայաստանի Հանրապետությունում բանակցությունների կամ դատարան դիմելու միջոցով։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: