Ինչպե՞ս բացել բանկային հաշիվ և ստանալ բանկային քարտ Հայաստանում

Թարմացված՝

Ներկայում Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն Ռուսաստանի, այլ տարբեր երկրների քաղաքացիներ կան, որոնք իրենց կենսական և տնտեսական շահերի կենտրոնը տեղափոխելով Հայաստան՝ փնտրում են ուղիներ, թե ինչպես բացել բանկային հաշիվ ՀՀ առևտրային բանկերում և լիարժեք սպասարկվել Հայաստանի բանկային համակարգում։

Սակայն մինչև գործընթացը սկսելը, հարկավոր է հաշվի առնել հետևյալ կարևոր կետերը՝

  • Ոչ բոլոր բանկերն են Հայաստանում բացում հաշվեհամարներ ոչ ռեզիդենտ անձանց համար,
  • Ներկայում հեռավար կերպով ոչ ռեզիդենտ անձանց համար չեն բացվում հաշիվներ (բանկում ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր է)
  • Ի տարբերություն ռեզիդենտների` ոչ ռեզիդենտ անձանց համար հաշիվներ բացելը կարող է լինել ավելի ժամանակատար և երկարատև գործընթաց:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ֆիզիկական անձանց համար բանկային հաշիվ բացելու համար:

Բանկային հաշիվ բացելու համար փաստաթղթերի ցանկը տարբերվում է՝ կախված մի քանի հանգամանքներից, ինչպիսիք են՝

  1. դիմումատուի իրավական կարգավիճակը և ծագումը,
  2. հաշվի տեսակը,
  3. ազգությունը և այլն:

Օտարերկրացիների համար բանկային հաշիվ բացելիս, բացի վերը նշված փաստաթղթերից, որոշ բանկեր կարող են պահանջել բնակության ապացույց՝ կոմունալ վճարումների, բանկային և/կամ հարկային քաղվածքների կամ այլ օժանդակ փաստաթղթերի տեսքով (օրինակ՝ տեղեկատվություն կամ փաստաթուղթ ֆինանսավորման աղբյուրի կամ եկանուտների աղբյուրի մասին):

Կարևոր է հաշվի առնել նաև, որ բանկն ազատ է ըստ հայեցողության պահանջել հավելյալ փաստաթղթեր:

Ոչ ռեզիդենտ քաղաքացիները և/կամ բարձր ռիսկային երկրներից (Սիրիա, Թունիս, Պակիստան և այլն) անցնում են հատուկ հաճախորդների պատշաճ ուսումնասիրության՝ KYC ընթացակարգի համաձայն և բանկային հաշվի բացման հարցումը կարող է մերժվել բանկի ողջամիտ հայեցողությամբ, իսկ ԱՄՆ քաղաքացիներից նաև պահանջվում է լրացնել FATCA (W9) ձևը։

բացել հաշվեհամար

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ իրավաբանական անձանց համար բանկային հաշիվ բացելու համար:

Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար հաշվի բացումը բավականին երկարատև և բարդ գործընթաց է։ Բանկը կարող է և պահանջում է ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որոնք որևէ կերպ փոխկապակցված են ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի հետ։

Ի տարբերություն ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում հաշիվների բացումը ավելի հեշտ գործընթաց է, եթե անգամ հիմնադիրը և/կամ տնօրենը ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են։

Քանի որ յուրաքանչյուր դեպքում բանկի կողմից կարող են պահանջվել տարբեր փաստաթղթեր, մեզ հետ խորհրդատվության արդյունքում կարող ենք ընտրել Ձեզ համապատասխան բանկը` իր պահանջներով, ինչն անհամեմատ կհեշատցնի Ձեզ համար բանկի հետ կապված թղթաբանական երկարատև գործընթացները:

Ինչպե՞ս կարող է օգնել MB Legal-ը

ԷՄ ԲԻ Լեգալ ընկերությունն առաջարկում է բանկային հաշվի բացման համար իրավական ուղեկցում, մասնավորապես՝

  • Բանկային հաշիվների և քարտերի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
  • Գործընթացի վերահսկում,
  • Փաստաթղթերի հավաքագրում, այդ թվում նոտարական կարգով սահմանված փաստաթղթերի թարգմանություն պատրաստում
  • Ուղեկցում՝ բանկերում։

 

Հաճախ տրվող հարցեր

Ինչքա՞ն ժամանակ է պահանջվում հաշիվ բացելու համար։

Փաստաթղթերի ստուգումը կարող է տևել մինչև երկու շաբաթ` կախված բանկի ներքին ընթացակարգերից և հաճախորդի քաղաքացիությունից։

Հնարավո՞ր է բացել միանգամից մի քանի հաշիվ` տարբեր արժույթներով:

Այո, Հայաստանի բանկային համակարգը թույլ է տալիս ունենալ մուլտիարժութային հաշիվներ։ Որպես կանոն, մեկ բանկային քարտին կցվում են հիմնական արժույթները՝ ՀՀ դրամ (AMD), ԱՄՆ դոլար (USD), Եվրո (EUR) և Ռուբլի (RUB): Դուք կարող եք նաև բացել առանձին ընթացիկ հաշիվներ (առանց քարտի) Ձեր նախընտրած արժույթով՝ միջազգային փոխանցումներ ստանալու կամ կատարելու համար։

Արդյո՞ք անձի ներկայությունը պարտադիր է նաև բանկային քարտեր ստանալիս։

Հաշիվը բացելու համար անձնական ներկայությունը գրեթե միշտ պարտադիր է, սակայն քարտի ֆիզիկական ստացումը հնարավոր է լիազորել այլ անձի։ Դա անելու համար անհրաժեշտ է նախապես տրամադրել նոտարական կարգով վավերացված լիազորագիր։ Կախված բանկի քաղաքականությունից՝ որոշ դեպքերում հնարավոր է նաև պատվիրել քարտի առաքում փոստային ծառայության միջոցով (այդ թվում՝ արտասահման)։

Կարո՞ղ ենք միաժամանակ դիմել մի քանի բանկ։

Այո, կարող ենք:

Հնարավո՞ր է արդյոք «օնլայն հաշվի բացում» առանց Հայաստան այցելելու:

եև շատերը փնտրում են օնլայն հաշվի բացում իրականացնելու տարբերակներ, ներկայումս ՀՀ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի խստացված կանոնակարգերի համաձայն՝ ոչ ռեզիդենտների համար պարտադիր է առնվազն մեկ անգամ ֆիզիկական ներկայությունը բանկում՝ նույնականացման համար։

Ամբողջությամբ հեռավար եղանակով հաշիվ բացելը գրեթե անհնար է, սակայն մենք կարող ենք հեռավար կազմակերպել փաստաթղթերի նախնական դիտարկումը, որպեսզի Հայաստան Ձեր այցի ընթացքում բանկային գործընթացները խլեն նվազագույն ժամանակ։

*Բանկերի կողմից մերժումները և/կամ ուշացումները որևէ կերպ չեն կարող վերահսկվել Ընկերության կողմից։ Որոշ բանկերի ներքին կանոնակարգի համաձայն չեն տրամադրվում նաև մերժման հիմքերն ու պատճառները։ Ընկերության կողմից կարող է երաշխավորվել միայն որակյալ և ժամանակին իրավաբանական խորհրդատվության մատուցումը և աջակցությունը։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել: