Աջակցության ծրագիր ՏՏ ոլորտի ընկերություններին

Նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք ՏՏ ոլորտի հիմնական պետական աջակցության ծրագրին՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված հավաստագրման գործընթացին։ Սակայն ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ՏՏ ոլորտի խոցելիությունը կապված համաշխարային շուկայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, 2022 թվականին N 399-Լ որոշմամբ ընդլայնել է այս ոլորտում տրամադրվող պետական աջակցությունը։

Անդրադառնանք այս ոլորտին առնչվող հիմնական հարցադրումներին։

Ի՞նչ է իրենից ենթադրում պետական աջակցությունը։

Այն առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք կներգրավեն 10 նոր աշխատող՝ կստանան պետական աջակցություն՝ նոր աշխատողների մասով վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով: Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2022 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։

Ո՞վ կարող է օգտվել ծրագրից։

Ծրագրից կարող են օգտվել ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանումները, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու)։

Ես օգտվում եմ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով  սահմանված արտոնությունից և ստացել եմ հավաստագիր արդյո՞ք այս ծրագրի շահառու կարող եմ լինել։

Ոչ, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստացած տնտեսավարող սուբյեկտները՝ հավաստագրի գործողության ընթացքում չեն կարող օգտվել ծրագրից։

Ի՞նչ պայմանների պետք է բավարարել արտոնությունից օգտվելու համար։

Շահառուները կարող են օգտվել արտոնությունից, եթե

  1. գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 90 և ավելի տոկոսը կազմում են ՀՀ էկոնոմիկայի հրամանով սահմանած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչները, իսկ եկամուտների բացակայության դեպքում՝ աշխատողների ընդհանուր թվաքանակի 90 և ավելի տոկոսը կազմում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական անձնակազմը,
  2. պետական աջակցության տրամադրման համապատասխան ամսվա՝ աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավված աշխատողների թվաքանակն ավելացել է առնվազն 10-ով՝ 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով տվյալ շահառուի աշխատողների թվաքանակի համեմատ,
  3. նոր ընդունված աշխատողները 2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել,
  4. դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100․000 դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

Արտոնությունից օգտվելու համար պետք է միաժամանակ բավարարել վերոնշյալ բոլոր պայմանները։

Ո՞ր մարմինն է տրամադրում ծրագրով սահմանված պետական աջակցությունը։

Պետական աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Ինչքա՞ն ժամանակում է դիտարկվում դիմումը։

Փաստաթղթերը ներկայացնելուց տասը աշխատանքային օր հետո նախարարությունը ուսումնասիրում է բոլոր փաստաթղթերը, և եթե պահպանված են լինում բոլոր պայմանները նախարարության և շահառուի միջև կնքվում է պայմանագիր, որից հետո վճարված և հաշվարկված եկամտահարկի հիսուն տոկոսը փոխանցվում է Ձեզ։

Մինչև ե՞րբ կարող եմ դիմել ծրագրով նախատեսված արտոնությունից օգտվելու համար։

Պետական աջակցություն ստանալու դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 1-ն է:

Մեր թիմն ուրախ կլինի Ձեզ աջակցել ՏՏ ոլորտում պետական աջակցության վերոգրյալ ծրագրից օգտվելու հարցում։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները

«Խնամքի պարտականությունը» և «հավատարմության պարտականությունը» ՀՀ կորպորատիվ իրավունքի ներքո

«Խնամքի պարտականությունը» և «հավատարմության պարտականությունը» ՀՀ կորպորատիվ իրավունքի ներքո

Այս հոդվածում կուսումնասիրենք «Խնամքի պարտականությունը» (Duty of Care) և «հավատարմության պարտականությունը» (Duty of Loyalty) կորպորատիվ իրավունքի հիմնարար սկզբունքները ՀՀ կորպորատիվ իրավունքի ներքո: