Ի՞նչ է պետք իմանալ իրական շահառուների իրավական կարգավորման մասին

ՀՀ-ում գործող կարգավորումների համաձայն՝  Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձինք պարտավոր են  օրենքով նախատեսված պատշաճ ուսումնասիրության արդյունքներով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ պետական ռեգիստր)  ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր:

2023 թվականի հունվարի 1-ից արդեն բոլոր իրավաբանական անձինք՝ այդ թվում՝ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունները, պետք է երկամսյա ժամկետում ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։  Մինչ այս իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը ծագել էր հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց 2021թ. սեպտեմբերի 1-ից, իսկ մյուս բոլոր իրավաբանական անձանց համար՝ 2022 թվականի հունվարի 1-ից։

Ինչ վերաբերում է հայտարարագրի ներկայացման ժամկետներին, ապա նշենք, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ենթակա է ներկայացման իրավաբանական անձի գրանցման պահից 40 օրվա ընթացքում: Իսկ իրական շահառուների վերաբերյալ տվյալների փոփոխման դեպքում դրանք ենթակա են հայտարարագրման իրավաբանական անձին հայտնի դառնալուց հետո` անմիջապես, բայց ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Միևնույն ժամանակ, մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը իրավաբանական անձինք պարտավոր են գործակալություն ներկայացնել`

  1. հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
  2. փոփոխված տեղեկություններ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ:

Կարևոր է նկատի ունենալ, որ հայտարարագիրը ներկայացվում է պետական ռեգիստր էլեկտրոնային համակարգում հայտարարագրի լրացման միջոցով, որը պետք է պարունակի իրավասու անձի էլեկտրոնային ստորագրությունը։

Մեր թիմն ուրախ կլինի ձեզ աջակցել իրական շահառուների բացահայտման գործընթացի ցանկացած փուլում։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները