Քրաուդֆանդինգի իրավական կարգավորումը Հայաստանում

Թարմացված՝

Քրաուդֆանդինգը մեծ թվով անձանց կողմից որևէ նախագծի, ընկերության կամ բիզնեսի ընդլայնման համար իրականացվող ֆինանսավորման այլընտրանքային տարատեսակ է` սովորաբար առցանց հարթակների միջոցով: Քրաուդֆանդինգի միջոցով ֆինանսավորումը բազմաթիվ հաջողություններ է գրանցել մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում: Այս հոդվածի շրջանակներում կանդրադառնանք քրաուդֆանդինգին վերաբերող մի շարք հարցերի, որոնք հնարավորություն կտան ընդհանուր պատկերացում կազմել այս ոլորտի մասին:

Ի՞նչ է քրաուդֆանդինգը:

Քրաուդֆանդինգը հնարավորություն է տալիս անձանց, ովքեր ցանկանում են ֆինանսավորվել, գումար ներգրավելու առաջարկ ներկայացնել միանգամից հասարակության լայն շրջանակին, որի իրականացման համար ստանում են ֆինանսավորում՝ դրա դիմաց ներդրողներին տրամադրելով որոշակի օգուտներ՝ արտադրված ապրանքների, նվերների կամ շահաբաժինների տեսքով:

Ինչո՞վ է քրաուդֆանդինգը տարբերվում ֆինանսավորման ավանդական մեթոդներից:

Ի տարբերություն ֆինանսավորման ավանդական մեթոդների` քրաուդֆանդինգը ունի հետևյալ առավելությունները և բնութագրվում է հետևյալ հատկանիշներով`

  • Հասանելիություն թվային հարթակի առավելություններին – հնարավորություն է ստեղծում գաղափարը ներկայացնելու միանգամից հազարավոր մարդկանց,
  • Մատչելիություն – որպես կանոն, միակ ծախսը քրաուդֆանդինգ հարթակը տրամադրող ընկերության հարթակի միջնորդավճարն է: Այն հիմնականում տատանվում է 5-10%-ի սահմաններում: Եթե համեմատենք ավանդական ֆինանսավորման այլ ձևերի հետ, օրինակ բանկային վարկավորման, ապա անխոս սա բավական գրավիչ տարբերակ է համարվում,
  • Ռիսկի նվազեցում և բաշխում – շատ մարդկանց հաշվին ֆինանսավորված ծրագրի դեպքում, երբ փոքր միջոցներ են ներդրվում չվերադարձման հարցն ըստ էության երկրորդ պլան է մղվում:

Քրաուդֆանդինգի ի՞նչ տեսակներ գոյություն ունեն:

Քրաուդֆանդինգի հիմնական տեսակները հետևյալն են`

  • Peer to peer (P2P) lending՝ այս դեպքում տրամադրված գումարը վերարդարձվում է տոկոսների հետ միասին:
  • Equity crowdfunding, այսինքն ներդրումային քրաուդֆանդինգ՝ մասնավոր կազմակերպության արժեթղթերի առցանց առաջարկն է՝ ներդրումներ ունենալու ակնկալիքով, այդ իսկ պատճառով էլ այն համարվում է կապիտալի շուկայի մի մասը,
  • Rewards-based crowdfunding՝ անհատները նվիրատվություն են կատարում հօգուտ նախագծի կամ բիզնեսի, դրա դիմաց ակնկալելով ոչ ֆինանսական փոխհատուցում՝ ինչպիսիք են ապրանքները կամ ծառայությունները։
  • Donation-based crowdfunding, այսինքն նվիրաբերումների վրա հիմնված քրաուդֆանդինգ՝ մեծ թվով անհատներ նվիրատվություն են կատարում հօգուտ որևէ նախագծի կամ բիզնեսի։
  • Հիբրիդային քրաուդֆանդինգներ՝ նշանակում է, որ ներառված է քրաուդֆանդինգի մեկից ավելի տեսակ։

Ինչպե՞ս է կարգավորվում քրաուդֆանդինգը Հայաստանում:

Հայաստանում քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման վրա տարածվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված ԿԱՆՈՆԱԿԱՐԳ  4/07-ը (այսուհետ` Կանոնակարգ):

Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ քրաուդֆանդինգի իրավական ասպեկտի մասին

Մեր թիմը սիրով պատրաստ կլինի աջակցել ինչպես ապագա թողարկողներին, այնպես էլ ներդրողներին այս ամբողջ գործընթացում` ապահովելով իրավաբանական խորհրդատվությամբ հարթակում գրանցման փուլից մինչև ներդրումային քրաուդֆանդինգի իրականացման ավարտը։

Ի՞նչ շրջանակներում է կիրառվում Կանոնակարգը:

Կանոնակարգը տարածվում է միայն արժեթղթերի հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող քրաուդֆանդինգի (ներդրումային քրաուդֆանդինգ) հետ կապված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման վրա։

Ովքե՞ր են ներդրումային քրաուդֆանդինգի մասնակիցները:

Որպես կանոն, ներդրումային քրաուդֆանդինգի հիմնական մասնակիցներն են`

  1. Թողարկող` քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում թողարկող է համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ցանկացած ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը, որը քրաուդֆանդինգի առաջարկի միջոցով արժեթղթերի թողարկմամբ ֆինանսավորում է կամ նախատեսում է ֆինանսավորել իր նախագիծը:
  2. Ներդրող` 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ աշխարհի ցանկացած կետից կկարողանա հարթակի միջոցով ներդրումներ կատարել այն նախագծերում, որոնց հաջողությանը հավատում է:
  3. Հարթակի օպերատոր` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն (ARFI), որը բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր տեխնոլոգիական ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հարթակում թողարկողի կարգավիճակ ստանալու համար:

Թողարկողի կարգավիճակ տրամադրելու կամ քրաուդֆանդինգի հարթակում թողարկողի քրաուդֆանդինգի առաջարկը հրապարակելու վերաբերյալ որոշում կայացնելու համար հարթակի օպերատորը թողարկողից պահանջում է մի շարք փաստաթղթեր, որոնցից են՝

  • թողարկողի կարգավիճակ ստանալու կամ քրաուդֆանդինգի առաջարկ իրականացնելու հայտը,
  • թողարկողի ընտրության չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր,
  • քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթ,
  • թողարկողի գործարար ծրագիր և այլն։

Պարտադի՞ր է արդյոք ազդագրի հրապարակումը ներդրումային քրաուդֆանդինգի դեպքում:

Քրաուդֆանդինգի համապատասխան հարթակի միջոցով առաջարկ իրականացնելու ժամանակ ազդագրի հրապարակման պահանջը չի առաջանում այն դեպքում, եթե առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում չի գերազանցում 2,5 միլիարդ ՀՀ դրամը։ Այս հանգամանքը հեշտացնում է քրաուդֆանդինգի հարթակի միջոցով արժեթղթերի թողարկումը, քանի որ ազդագրի հրապարակման պահանջի դեպքում առաջանում է անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների պարտադիր առկայության պահանջ, իսկ քրաուդֆանդինգի դեպքում ընկերությունը կարող է ներկայացնել վերջին 1 տարվա ֆինանսական հաշվետվությունները՝ առանց աուդիտ իրականացնելու, եթե մինչև 1 տարի գործող ընկերություն է և թողարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը վերջին 12 ամիսների դրությամբ չի գերազանցում 2,5 միլիարդ ՀՀ դրամը:

Ինչպե՞ս է պետք սկսել ներդրումային քրաուդֆանդինգի գործընթացը ԱՌՖԻ հարթակում:

Թողարկողը պետք է հարթակում ստանա առցանց գրանցում և օպերատորի հետ կնքի Կանոնակարգով սահմանված պայմանագիր, որից հետո նոր հարթակի օպերատորը թողարկողին տալիս է օգտատիրոջ կարգավիճակ:

Իհարկե, ներդրումային քրաուդֆանդինգի գործընթացն այսքանով չի սահմանափակվում, այն բազմափուլ գործընթաց է: Մեր թիմը սիրով պատրաստ կլինի աջակցել ինչպես ապագա թողարկողներին, այնպես էլ ներդրողներին այս ամբողջ գործընթացում` ապահովելով իրավաբանական խորհրդատվությամբ հարթակում գրանցման փուլից մինչև ներդրումային քրաուդֆանդինգի իրականացման ավարտը։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ

bg1

Դիմե՛ք մեզ

Անվճար Իրավաբանական Խորհրդատվություն

Մատուցելով |անվճար իրավաբանական խորհրդատվություն| մենք ընձեռում ենք հնարավորություն աջակցելու ձեզ ամենաանհրաժեշտ պահին և ճիշտ որոշում կայացնելու հարցում: Կորպորատիվ իրավաբանների մեր թիմը մշտապես պատրաստ է իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցել:

Վերջին հրապարակումները

Հայաստանում ՏՏ աութսորսինգի ուղեցույց. Տեղական ծառայություններ

Հայաստանում ՏՏ աութսորսինգի ուղեցույց. Տեղական ծառայություններ

Բացահայտեք ՏՏ աութսորսինգի տեսակները, վերջինիս առավելությունները, Հայաստանում ՏՏ ոլորտից աութսորս անելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանում ծրագրային ապահովման մշակողներին աութսորս անելու արժեքը։