
Գործընկեր
Մարինե Շահպարոնյանն ավելի քան 10 տարվա իրավաբանական և խորհրդատվական փորձ ունեցող փաստաբան է: Իրավունքի բակալավրի և միջազգային բիզնես իրավունքի մագիստրոսի աստիճանաններն ստացել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից: 2015 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից շնորհված փաստաբանական գործունեության արտոնագիր: Վերջին 10 տարիների ընթացքում Մարինեն աշխատել է ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ Հայաստան Ընկերությունում՝ զբաղեցնելով իրավաբանական բաժնի ավագ մենեջերի պաշտոնը:
2022 թվականի հունիս ամսից դարձել է «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի վստահելի գործընկերը: Կիսելով ընկերության նպատակներն ու ապագա զարգացման յուրահատուկ տեսլականը՝ Մարինեն կարճ ժամանակահատվածում դարձել է թիմի լիիրավ անդամն ու ընկերության մասնագիտական աճի շարժիչ ուժը:
Ի լրումն իր մշտական աշխատանքի՝ Մարինեն Հայաստանի ֆրանսիական համալսարանում դասախոսություններ է կարդում «Միջազգային առևտրային պայմանագրերի իրավունք» առարկայի շրջանակներում:
Իր ազատ ժամանակը Մարինեն նախընտրում է անցկացնել ընտանիքի հետ: Բացի այդ սիրում է նկարել և դաշնամուր նվագել: