Ավագ իրավաբան
Հրանտ Սիմոնյանը ուսումնառությունը ստացել է Երևանի պետական համալսարանում՝ գերազանցության դիպլոմներով 2022-ին ստանալով իրավագիտության բակալավրի և 2024-ին իրավագիտության մագիստրոսի աստիճաններ։ 2023 թվականին Հրանտը դարձել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ։
Նպատակ ունենալով խորացնել իր գիտելիքները իրավագիտության ոլորտում՝ Հրանտը 2024 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա՝ Քաղաքացիական իրավունքի ամբիոն։ Օգտվելով «Էմ Բի Լեգալ» ՓԲԸ-ում իրեն ընձեռված հնարավորությունից՝ իրավաբանական խորհրդատվություն տրամադրել Հայաստանում գործող ներդրումային ընկերություններին՝ Հրանտը որոշել է իր ատենախոսության թեման նվիրել ներդրումային ծառայությունների մատուցման իրավական կարգավորման առանձնահատկություններին՝ նպատակ ունենալով վեր հանել այդ ոլորտում առկա խնդիրները և առաջարկել արդյունավետ լուծումներ։
Իր պրակտիկ գործունեությունը Հրանտը սկսել է վաղ ուսանողական տարիներից, և անընդհատ ու ինտենսիվ աշխատանքի շնորհիվ հասցրել է մեծ փորձ ձեռք բերել իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում։ Հրանտը մասնագիտացել և շարունակում է խորացնել իր գիտելիքները պայմանագրային, կորպորատիվ, վարչական և մրցակցային իրավունքի ոլորտներում։
Հրանտը թիմին միացել է 2024 թվականից։ Նա առաջին իսկ օրերից ապացուցել է իր մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը։ Թիմի կողմից հատկապես գնահատվում է նրա ունակությունը՝ խորանալ տարատեսակ իրավական խնդիրների մեջ և առաջարկել ոչ ստանդարտ լուծումներ։
Բացի իրավաբանությունից Հրանտը ակտիվորեն հետաքրքրվում և զբաղվում է սպորտով։ Նա շարունակ պնդում է, որ առանց սպորտի չէր հաջողի նաև որպես իրավաբան։ Հրանտը առաջնորդվում է հետևյալ կարգախոսով՝ «Անհնարին ոչնիչ չկա, պարզապես հավատա՛ և գործի՛ր»։