Լիլիթ Մանուկյան

Լիլիթ Մանուկյան

linkedin icon

Իրավաբան

Լիլիթ Մանուկյանը միացել է «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի թիմին 2022 թվականին: Միջազգային գործարար իրավունքի բակալավրի և մագիստրոսի կոչումները ստացել է ավարտելով Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Լիլիթը նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի լիիրավ անդամը:

Մասնագիտական գործունեության հենց սկզբից Լիլիթը շահել է իր հաճախորդների վստահությունը՝ բարեխիղճ կերպով ներկայացնելով նրանց շահերը դատարանում և վարչական մարմիններում, ինչը նրան դարձնում է վստահելի մասնագետ պատասխանատու գործեր վարելու հարցում:

Կորպորատիվ իրավունքի ոլորտում Լիլիթի փորձն անգնահատելի է: Դա իր արտահայտումն է գտնում մի շարք գործընթացներում, ինչպիսիք ենք համապարփակ կորպորատիվ խորհրդատվություն, պայմանագրերի կազմում, ընկերությունների ստեղծում, իրավաբանական փորձաքննություն և գործարքային հարցերի լուծում: Հմտությունների նման եզակի համադրությունը Լիլիթին թույլ է տալիս իր գիտելիքներն ու խորաթափանցությունը օգտագործել դժվար իրավիճակներում լուծումներ գտնելու համար:

Լիլիթը սիրում է ճանապարհորդել, կարդալ գրքեր, դիտել հեռուստահաղորդումներ և մշտապես բացահայտել նորը:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ