Էլլա Հակոբյան

Էլլա Հակոբյան

linkedin icon

Իրավաբան

Թիմի ամենաերիտասարդ անդամ Էլլա Հակոբյանը 2022 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: Ուսումնական վերջին տարում 9 ամիս աշխատել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ուսման ընթացքում Էլլան հետաքրքրվում էր ձեռնարկատիրական, կորպորատիվ և մտավոր սեփականության իրավունքի ոլորտներով, ուստի 2022 թվականի ապրիլին որոշեց միանալ «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի ջերմ թիմին:

Ձեռնարկատիրական իրավունքից զատ, Էլլան սիրում է ուսումնասիրել ձեռնարկատիրական գործունեության այլ կողմեր ևս, օրինակ՝ մարքեթինգ և բիզնես կառավարում: Հատուկ սեր տածելով գրականության և արվեստի հանդեպ՝ միշտ ձգտում է ստեղծագործ մասնիկ բերել մասնագիտական կյանք:

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ