Անահիտ-Աննա Մկրտչյան

Անահիտ-Աննա Մկրտչյան

linkedin icon

Ավագ իրավաբան

Անահիտ-Աննա Մկրտչյանն ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2020 թվականին։ 2021 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի գործող անդամ՝ 2022 թվականին միացել է «ԷՄ ԲԻ Լեգալ» ՓԲԸ-ի թիմին՝ ձեռնարկատիրական և ֆինանսական իրավունքի ոլորտում մասնագիտանալու նպատակով։

Որպես պրակտիկ անձնավորություն՝ համալսարական տարիներին նրան ամենից շատ է դուր եկել մասնակցել դատախաղերի, ինչպիսիք են Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղը, Կարմիր խաչի միջազգային մարդասիրական իրավունքի դատախաղը, միջազգային քրեական իրավունքի Նյուրենբերգյան դատախաղը։

Անահիտ-Աննան, զինված ուսումնառության և աշխատանքի տարիների կուտակած փորձով և գիտելիքներով, ձգտում է օգտակար լինել իր հաճախորդներին՝ նրանց տրամադրելով մասնագիտական լավագույն լուծումներն ու աջակցությունը։

Նա էությամբ մշտապես սովորող է, հարմարավետության գոտուց դուրս ապրելու ջատագով և լեզուների էնտուզիաստ: Անահիտ-Աննան տիրապետում է չորս օտար լեզվի՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն, իսկ իտալերենը լինելու է հաջորդը լեզուների ցանկում։

Էքստրեմալ սպորտաձևերը, արշավները, ջազը և պարելը Անահիտ-Աննայի էներգիայի թաքնված աղբյուրներն են։ Նա առաջնորդվում է հետևյալ կարգախոսով՝ «Քրտնաջան աշխատանքը հրաշքի հոմանիշն է»։

Անհատական և պրոֆեսիոնալ խորհրդատվություն Ձեր հարցի վերաբերյալ